Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ԵՄ-ն ավե­լաց­նում է Հա­յաս­տա­նին տրվող ֆի­նան­սա­կան աջակ­ցու­թյու­նը. Փա­շի­նյա­նն ու իր թիմը գո՞հ են ար­դյոք

АНАЛИТИКА

Հայաստանին տրվող Եվրամիության տարեկան աջակցությունը կրկնապատկվել է` 35 միլիոն եվրոյից հասնելով 70 միլիոնի: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, որն ավարտել է իր առաքելությունը մեր երկրում: Թեև նա գերազանց է գնահատել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները, միևնույն է, առանձին թեմաների շուրջ տողատակերում ակնարկել է, որ Հայաստանը շատ լուրջ անելիքներ ունի զարգացման եվրոպական չափանիշներին բավարարելու և շարունակական աջակցություն ստանալու համար:

Առհասարակ, դիվանագիտական լեզուն չպետք է բառացիորեն հասկանալ, շատ ավելի կարևոր է, թե ինչ է ասվում տողատակերում: Այսօր, առավել, քան երբևէ, Հայաստանը չունի եվրոպական օրակարգ, քանի որ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն: Բրյուսելում, իհարկե, բարձր են գնահատում բարեփոխումներ անցկացնելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը: Ինչպես իր ասուլիսի ժամանակ նշեց Սվիտալսկին, ֆինանսական աջակցության ավելացումը մեծամասամբ 2018-ի դեկտեմբերին լավ անցկացված ընտրությունների գնահատականն է:

Սակայն պարզ է, որ Եվրամիության աջակցությունը կոնկրետ ծրագրերին է ուղղված, միտված չէ այնպիսի արմատական գործընթացների, որոնք ենթադրում են մեր երկրի եվրոպական խորացված ինտեգրացիա` դրանից բխող բոլոր արտոնություններով:

Հաճախ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել, թե, ահա, տեսեք, Եվրոպան աջակցում է նոր իշխանություններին ու վերջիններիս կողմից վարվող քաղաքականությանը: Ամենևին այդպես չէ, Եվրամիությունը աջակցում է այն օրակարգին, որը համաձայնեցվել է դեռ նախորդ իշխանությունների օրոք կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Ֆինանսավորումը ավելացել է` գնահատելով դրական արդյունքները 2018թ. ընտրությունների հետ կապված, սակայն դա չի նշանակում, որ այդ ֆինանսավորումը կշարունակվի, եթե իշխանությունները չիրականացնեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: 

Դեսպանը բառացիորեն ասել է. «Մենք գիտենք, թե ինչ է հասանելի մինչև 2021 թվականը։ Բայց դրանից հետոյի հարցը քննարկվելու է Բրյուսելում։ Կարևոր է, որպեսզի այս տարվա աննախադեպ աջակցությունը Հայաստանի համար պահպանվի նաև ապագայում։ Հայաստանը այս տարի շահել է, այսպես կոչված, «Անձրևանոց» հիմնադրամով, բայց չգիտենք, թե հետո ինչպես կընկալվեն ՀՀ-ի իրականացրած բարեփոխումները Բրյուսելում, դա բաց հարց է»։

Համաձայնեք, որ շատ թափանցիկ ակնարկ է: Հայաստանի գործող իշխանությունների համար շատ զգայուն է դատաիրավական բարեփոխումների խնդիրը, Փաշինյանը շատ էր ցանկանում, որ եվրոպական կառույցներն աջակցեն վեթթինգի իրականացման հարցում, սակայն Հայաստանի վարչապետի այդ հույսերն, ըստ ամենայնի, չարդարացան:

Դեսպան Սվիտալսկին ևս շեշտում է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումը պետք է տեղի ունենա ՀՀ Սահմանադրությանը համահունչ. «ԵՄ-ն համարում է, որ այս բարեփոխումը պետք է տեղի ունենա ՀՀ Սահմանադրությանը համահունչ, ինչը շատ կարևոր բաղադրիչ է բոլոր այս քննարկումներում։

Այդ բարեփոխումների ջանքերը պետք է տեղի ունենան միջազգային չափանիշներին համապատասխան ևս։ Մենք խոսում ենք Եվրոպայի խորհրդի չափանիշների մասին: Երբ մենք ասում ենք՝ անկախ արդարադատական համակարգ, նկատի ունենք իսկապես անկախ, որը պաշտպանված է իշխանության մյուս ճյուղերի ազդեցությունից։ 

Իշխանության տարանջատման գաղափարը շատ հարգելի է ԵՄ-ի կողմից»,- ասել է Սվիտալսկին։ Ակնհայտ է, որ Եվրամիությունում չեն ողջունել բարեփոխումների փաշինյանական պատկերացումները. դրա վառ արտահայտությունն էր նաև Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը: Եվ ԵՄ դեսպանը իր հերթին փաստեց նույնը` որևէ խոսք չասելով վեթթինգի կամ անցումային արդարադատության մասին: Եթե ԵՄ-ն աջակցեր այդ գաղափարին, ապա կասվեր այդ մասին ուղիղ տեքստով

Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանի համար կարևոր է վիզաների հարցը: Թեև նոր իշխանությունները մեծ հույսեր էին կապում վիզաների ազատականացման հետ կապված, Հայաստանի քաղաքացիները դեռ շատ պետք է սպասեն այդ հեռանկարին: Սվիտալսկին ասել է. «Հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար:

Պետք է համբերատար լինել և շարունակել ջանքեր ներդնել։ Եթե դուք ճամփորդությունների ընթացքում չխախտեք դեպի Շենգենյան գոտի ժամկետները, եթե ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կշարժվի ճիշտ ուղղությամբ»,- ասել է դեսպանը` հավելելով, որ Հայաստանը պետք է դասեր քաղի վրացական փորձից:

Ինչ խոսք, այնքան էլ հաճելի չէ, երբ մեզ ասում են գնացեք, վրացիներից սովորեք, էլ ավելի տհաճ է, երբ Եվրոպայում վստահ են, որ հայերը խախտելու են Շենգենյան գոտու ժամկետները և փորձելու են ապաստան գտնել Եվրոպայում: Բայց դա է իրականությունը: Ակնհայտ է, որ ԵՄ-ում չեն շտապում և չեն շտապելու Հայաստանի համար ազատականացնել վիզային ռեժիմը:

Դառնալով վարչապետ` Փաշինյանը ամենից շատ այցելեց Մոսկվա և փորձեց համոզել համայն աշխարհին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գերազանց են, որ ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս չի գալու, իսկ ահա Եվրոպայում «մուննաթ եկավ», թե բա այդ ի՞նչ գումարներ եք տալիս: «Կոռուպցիոների մի հատ լավ թափ տանք, էդքան գումար կթափվի գրպանից, այնպես որ էդ գումարը պահեք ձեզ, մենք մեծ թվով կոռուպցիոներներ ունենք ու թափ կտանք … Մենք հայցորդ չենք»,- ասել էր Փաշինյանը:

Եվ հիմա հետաքրքիր է, թե արդյո՞ք Փաշինյանին գոհացնում է ԵՄ աջակցության ավելացումը: Եվ առհասարակ, այս ընթացքում քանի՞ կոռուպցիոներ է թափ տրվել, որքա՞ն գումար է թափվել գրպաններից, որպեսզի համեմատենք մասշտաբները:

Տիգրան Խաչատրյան

В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля