Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ընդ­դի­մու­թյու­նը փոր­ձում է հա­մախմբ­վել.կոշտ հայ­տա­րա­րու­թյան են­թա­տեքս­տե­րը

АНАЛИТИКА

«Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», «Մեկ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն, Ռամկավար Ազատական և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Այդ 7 ընդդիմադիր կուսակցությունները դատապարտել են քաղաքական իշխանության կողմից դատարանների ու դատավորների նկատմամբ գործողությունները:

Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է. «Սահմանադրական կարգի պահպանման և անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի և դատապարտելի է, երբ քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա:

Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան»:

Ինչպես նկատելի է, հայտարարության տոնը բավական կոշտ է: Ուշագրավ է, որ կուսակցությունները պատրաստակամություն են հայտնում ակտիվ գործողություններով հակադրվել տարվող քաղաքականությանը:

«Գործող քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին և պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին»,- ասված է հայտարարության վերջում: Կուսակցությունները մեղադրում են գործող իշխանությանը Հայաստանի իրավակարգը ու կայունությունը վտանգելու մեջ: 

Կարելի է ասել, որ միանձնյա իշխանություն հաստատելու Փաշինյանի անթաքույց ձգտումը արդեն իսկ որոշակի դիմադրության է հանդիպում արտախորհրդարանական քաղաքական դաշտում: Ականատես ենք լինում ընդդիմադիր որոշակի ուժերի կոնսոլիդացիայի, որը իշխանությունների գործողությունների ուղիղ հետևանք է:

Սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ են նման հայտարարությամբ հանդես եկել հենց այդ կուսակցությունները, ինչո՞ւ հայտարարությանը չի միացել ՀՀԿ-ն: Հայտնի է, որ ՀՅԴ-ն սկսել էր խորհրդակցությունների շարք տարբեր քաղաքական ուժերի հետ, և այս հայտարարությունը հենց ՀՅԴ-ի նախաձեռնությունն է: Թերևս պատահական չէ, որ ՀՀԿ-ն բացակայում է այդ ցուցակում, գուցե պատճառն այն է, որ հանրության համար ՀՀԿ-ի ստորագրությամբ նման հայտարարությունն ընկալելի չէր լինի:

Սա վկայում է այն մասին, որ ընդդիմության կոնսոլիդացիան ՀՀԿ-ի շուրջ չի լինելու, որքան դա կցանկանար հենց գործող իշխանությունը: Փաշինյանի համար գոնե այսօր չկա ավելի հարմար ընդդիմություն, քան վարկաբեկված ՀՀԿ-ն: Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ ընդդիմադիր որոշ ուժեր համախմբվելու և միասնական ճակատով քաղաքական պայքար սկսելու փորձեր են ձեռնարկում: Իսկ գործող իշխանությունը ընդդիմությանը տալիս է նման բազմաթիվ առիթներ: Ամեն օր ու ամեն ժամ:

Շատերին կարող է թվալ, որ այդ համախմբումը կեղծ է, ոմանք կպնդեն, որ նրանք բոլորը ձգտում են «ռևանշի», փորձում են վնասել «ժողովրդի վարչապետին»: Սա հենց այն մտայնությունն է, որ իշխանությունը ցանկանում է ամրապնդել հասարակության մեջ` զրկելով ընդդիմությանը քաղաքակիրթ և զուտ քաղաքական պայքար մղելու հնարավորությունից:

Բայց պարզից էլ պարզ է, որ հասարակության շրջանում խորանում են դժգոհությունները, որ իրականություն չեն դառնում հեղափոխական խոստումները, ավելին` «ժողովրդի իշխանությունը» գնալով ավելի ու ավելի շատ է հեռանում ժողովրդից, բառացիորեն ասվում է, որ հույսդ դիր քո վրա, կառավարությունից մեծ ակնկալիքներ մի ունեցիր, գնա ու ինքդ աշխատանք ստեղծիր: Սա ինչ-որ իմաստով բնականոն գործընթաց է, հատուկ է շատ երկրների:

Բայց հայաստանյան իրականության մեջ այդ երկփեղկվածությունը, «սևերի ու սպիտակների», «երկիրը կործանողների» ու «երկիրը փրկողների» բաժանումը վտանգավոր բախման է տանելու հասարակությանը:

Դրա նախատիպերը արդեն իսկ ի հայտ են գալիս, Իջևանում բախումները պատահական չէին: Որքան իշխանությունը խտացնում է գույները և «տնտեսական հեղափոխություն» անելու փոխարեն զբաղված է «սևերի» դեմ միֆական պայքարով, այնքան հետո դժվար կլինի զսպել խորացող անվստահությունն ու դժգոհությունը:

Մի՞թե հանրության համար որևէ նշանակություն ունի, թե՞ ով է Սահմանադրական դատարանի նախագահը: Եթե Փաշինյանի ու նրա թիմի համար դա կենսական նշանակության հարց է, ապա հանրությանը դա բացարձակապես հետաքրքիր չէ, հասարակ քաղաքացիներին հետաքրքիր է, թե ո՞ւր մնացին բյուջեն կրկնապատկելու, ավելի լավ ապրելու խոստումները:

Հենց այս հարցերում խորանում է իշխանության և ժողովրդի միջև անջրպետը: Եվ, բնականաբար, ընդդիմությունն այդ իրավիճակում սկսում է գործել ու պետք է գործի: Սակայն, ի վերջո, գործող իշխանությունից է կախված, թե որքանո՞վ քաղաքական պայքարը կլինի զուտ քաղաքական:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ