Գրաքննություն, որից դժգոհ են փորձագետները
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում՝ կապված «Օրբելի» կենտրոնում ընթացող քննարկումների հետ, որոնք գնալով պարբերական բնույթ են կրում։ Պարզվում է՝ կենտրոնում քննարկումներ կազմակերպելուց առաջ կազմակերպիչները բանախոսների առաջ կոնկրետ չափորոշիչներ են դնում՝ «կարմիր գծեր» քաշում, թե ինչի մասին «չի կարելի խոսել»։
Հանգամանալից ուսումնասիրվում է նաև բանախոսների ընտրության հարցը, և ամենակարևորը՝ նախապես համաձայնեցվում է վարչապետի աշխատակազմի հետ և միայն «դաբրո» ստանալուց հետո է կազմակերպվում քննարկումը։ Կենտրոնի՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, «Օրբելիում» հիմնական վերլուծաբանների աշխատանքները ոչ միայն խմբագրվում են, այլև բովանդակային (կոնտենտ) «վիրահատության» ենթարկվում, ինչն իր հերթին լուրջ դժգոհություններ է առաջացրել փորձառու վերլուծաբանների մոտ։ Նրանք երբեմն դժգոհում են, թե «ինչո՞ւ եք նման գրաքննության ենթարկում մեր տեքստերը», որին ի պատասխան հանդիպում են մոտավորապես «այդպես է պետք» ոճի պատասխանի։