Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Անարդյունավետ կառավարման հետևանքները

АНАЛИТИКА

Ռուսաստան արտագաղթող հայաստանցիների թիվը 2019թ.-ին կտրուկ ավելացել է: Այս մասին ասվում է «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի» մասին ուսումնասիրության մեջ, որը պատրաստվել է «Գայդար» ինստիտուտի փորձագետների կողմից։ Տվյալները վերցված են Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության պաշտոնական աղբյուրներից:

Հետազոտության մեջ նշվում է, որ Ռուսաստան ամենամեծ թվով մարդիկ են արտագաղթում Հայաստանից ու Ուկրաինայից։ 2019 թ. հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 12, 8 հազար մարդ: Մինչդեռ 2018 թ. այդ ցուցանիշը կազմել էր 4,9 հազար մարդ: Ընդ որում` վերջին հինգ տարվա մեջ նույն ժամանակահատվածի համեմատ ամենաշատը հենց 2019թ.-ին են հայաստանցիներն արտագաղթել Ռուսաստան: 2017թ.-ի հունվար-ապրիլին 2,4 հազար մարդ էր արտագաղթել, 2016թ.-ին` նույնքան, 2015թ.-ին` 6,4 հազար, իսկ 2014թ.-ին` 5,8 հազար:

Թեպետ, այդ գործոնները առկա են եղել նաև նախորդ տարիներին: Ամեն դեպքում վիճակագրությունն այս տարվա առաջին կեսին այդպիսին է, մեր կառավարությունը նույնպես վիճակագրությունները ներկայացնում է ըստ եռամսյակների: Թեև մեծ էին ակնկալիքները, որ 2018թ.-ին տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» հետո կլինի կտրուկ ներգաղթ, ինչի մասին հավաստիացնում էին նոր իշխանությունները, միևույն է, արտագաղթի տեմպերը փաստորեն ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են: 

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես ստացվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ չդադարող արտագաղթը բացատրում էր ոչ միայն մարդկանց սոցիալ-տնտեսական վատ պայմաններով, այլև մի շարք ուրիշ գործոններով: Դեռևս անցած տարվա նոյեմբերին նա խորհրդարանում հայտարարեց.

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես ստացվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ չդադարող արտագաղթը բացատրում էր ոչ միայն մարդկանց սոցիալ-տնտեսական վատ պայմաններով, այլև մի շարք ուրիշ գործոններով: Դեռևս անցած տարվա նոյեմբերին նա խորհրդարանում հայտարարեց.

«Մենք երկար ժամանակ առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են: Այստեղ կա արդարության, օրինականության, հնարավորությունների, արժանապատվության խնդիր: Մենք այսօր երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ մեկին չի կարող ապօրինի կերպով ինչ-որ բան ասել:

Հայաստանում մենք հաշվարկել ենք, թե արտագաղթին ինչքան են նպաստում տարբեր ճնշումների մեխանիզմները, թաղային հեղինակությունները, իրավապահ համակարգի ապօրինությունները, տնտեսական գործունեության սահմանափակումները, արտոնությունները: Մենք այդ ամեն ինչը վերացրել ենք և վերացնում ենք»:

Սակայն դա դեռ ամենը չէր: Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և շեշտել, որ արդեն խթանում են հայրենադարձությունը: «Անշարժ գույքի շուկայում գներն աճում են, քանի որ արտերկրում ապրող շատ հայրենակիցներ գալիս են և անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում: Այս ամենը լինելու է ներգաղթի լավ պատճառ»,-ընդգծել էր նա:

Դրանից ավելի առաջ մարզային այցերից մեկի ժամանակ Փաշինյանը հպարտորեն հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո երեք ամիս շարունակ արտագաղթը դադարել էր: Մենք հիմքեր չունենք չհավատալու այդ հայտարարություններին:

Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ այդքան լավ նորություններից հետո իմանում ենք այսքան վատ նորություններ: 

Ինչո՞ւ հիմա կառավարությունը չի հայտարարում, որ արտագաղթը շարունակվում է, համենայն դեպս, այս տարվա առաջին կեսին նախորդ տարիներից ավելի մեծ տեմպերով: Անշուշտ, միամտություն կլիներ կարծելը, թե կառավարությունը նույն փութաջանությամբ կհայտարարեր ոչ հաճելի վիճակագրական տվյալներ: Անկախ նրանից` կառավարությունը կխուսափի խոսել այդ մասին, թե ոչ, պարտավոր է վաղ թե ուշ պատասխանել, որ եթե արտագաղթի պատճառներից էին անօրինականությունը, կոռուպցիան, տնտեսական ճնշումները, անարդարությունը, արժանապատվության ոտնահարումը և այլն, ապա այդ երևույթները վերացնելուց հետո ինչո՞ւ են մարդիկ շարունակում ավելի մեծ տեմպերով արտագաղթել:

Եթե այդպես լավ հաշվարկել էին արտագաղթի վրա ազդող գործոնները, ապա այդ գործոնների վերացումից հետո արտագաղթը քանի՞ տոկոսով պետք է նվազեր:

Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում վերացել է համակարգային կոռուպցիան, բայց մարդիկ շարունակում են արտագաղթել, հայտարարում է, որ հաստատվել է օրինականություն, վերացվել են մենաշնորհները, յուրաքանչյուր մարդ ազատ է սեփական ազնիվ աշխատանքով ապահովել իր բարեկեցությունը:

Բայց ոչ, մարդիկ կրկին արտագաղթում են, իսկ սպասված ներդրումներն էլ չեն գալիս: Ուրեմն որտե՞ղ է իրականությունը. պատճառնե՞րը ճիշտ չէին նշվել, թե՞ այդ նույն պատճառները պարզապես չեն վերացել: Մի բան այն չէ:

Ստացվում է, որ կամ ժողովուրդն անշնորհակալ է և անխելք, չի տեսնում, թե ինչ բարիքներ է իր համար ստեղծել կառավարությունը, ինչ հրաշալի պայմաններ են ստեղծված լավ ապրելու համար, կամ էլ կառավարությունը գիտակցաբար մոլորեցնում է մարդկանց ամբոխավարությամբ, կամ էլ նոր իշխանությունները չեն տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին և ի վիճակի չեն վերհանել ու լուծել արտագաղթի իրական պատճառները:

Առաջին տարբերակը միանգամից բացառենք՝ ժողովուրդը իմաստուն է: Երկրորդ տարբերակը հավանական է, սակայն ընդունենք, որ չի եղել հատուկ նպատակ ստի վրա կառուցելու պետական քաղաքականությունը: Շատ ավելի հավանական է այն, որ կառավարությունը լավ չի ճանաչում այն երկիրն ու ժողովրդին, որին ծառայելուն է կոչված, այնքան է տուրք տվել քարոզչությանը, որ սկսել է հավատալ սեփական արդարացումներին: Ինչպիսի հիմնավորումներ էլ բերվեն, փաստը մնում է փաստ, արտագաղթը շարունակվում է, անգամ համակարգային որոշ արատների վերացումը չի կանգնեցնում կամ գոնե դանդաղեցնում արտագաղթը: «Արտագաղթի անիվը պետք է հետ պտտենք, սա է մեր ամենակարևոր նպատակը»,- հայտարարում էր Փաշինյանը:

Բայց այսօր իշխանությունը, կարծես, շեղվել է այդ նպատակից, ամբողջ ռեսուրսները և հանրության ուշադրությունը զբաղեցնում է Սահմանադրական դատարանի նախագահին փոխելու թեմայով, ակնարկում է, որ սահմանադրական փոփոխությունների նոր հանրաքվե պետք է լինի, երբ երկիրն ունի ավելի կարևոր տնտեսական խնդիրներ լուծելու: Հետևաբար կառավարության գործունեությունը, համենայն դեպս մինչ այս պահը, կարելի է լիովին անարդյունավետ համարել, եթե ոչ՝ ձախողված:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»