Կառավարության նիստի օրակարգում 33 հարց է, որից 24-ը՝ չզեկուցվող (ուղիղ)
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 25-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նաիրիան», «Այ Պլաստ», «Ոսկե Կար», Արտ Գլոբալ», «Ին-Վի» ընկերություններին ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու մասին,
- Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու մասին,
- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,
- ՀՀ 2019-ի պետբյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Ջրային կոմիտեին գումար հատկացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վանանդի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացում տրամադրելու մասին եւ այլ հարցեր: