ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ գործողություն, համարանիշների կեղծում «Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը. Սերգո Կարապետյան Հայտնաբերվել է Գավառում կորած 37-ամյա քաղաքացու դին Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել նավթավերամշակող գործարանում Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը․ուղիղ 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­ղի են ունե­ցել ան­կար­գու­թյուն­ներ, Պե­տա­կան դու­ման ցրվել է 2019-ին նույն զորամասում սպա է ինքնասպություն գործել, հետևություն չի արվել, շտաբի պետն ազատվել է պաշտոնից. զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գու­մար­նե­րը կա­րող են դառ­նալ անի­մաստ. Փա­շի­նյա­նը ռիս­կի է դի­մում մե­ղադր­վել իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու մեջ Երկրաշարժ է տեղի ունեցել Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. Վթարի պատճառով 10 ժամից ավելի ջուր չի լինելու Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը տա­րեց­տա­րի կրճատ­վե­լու են. ծրա­գիրն անց­նում է ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման Արարատի մարզում 2019-ին իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր, այս տարի դրանց թիվն արդեն 112 է. մարզպետ

«Բուն խնդիր­նե­րը թո­ղած՝ իշ­խող քա­ղա­քա­կան ուժն իր առ­ջև այս­րո­պե­ա­կան քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ է դնում»

Նախորդ տարի այս օրը ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը»։

Այս մեկ տարվա ընթացքում եղան բազմաթիվ գործընթացներ՝ թե՛ գործի շրջանակներում, թե՛ դրանից դուրս՝ ավելի լայն՝ դատաիրավական ընդհանուր համակարգի շուրջ: Դիտարկելով վերոնշյալ գործի մեկ տարվա ընթացքը՝ «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում խոսեց նախ սկզբնական փուլի մասին: «Մինչև 2019 սկիզբը, ըստ էության, թե՛ նախաքննությունը, թե՛ դատական գործընթացները փակ էին՝ խոսքը կալանքի հետ կապված դատերի մասին է: Այդ ժամանակահատվածում, իհարկե, կարելի էր մտահոգություններ հայտնել, բայց եզրակացությունների համար նյութը բավարար չէր:

Բայց, հաշվի առնելով այն, որ 2019 թվականի մայիսից, երբ առաջին ատյանի դատարանում նախնական դատալսումների շրջանակներում արդեն հրապարակային դատավարություններ էին ընթանում, կարելի է արձանագրել հետևյալը. եթե մենք գործը դիտարկում ենք միջազգայնորեն ընդունված ստանդարտներով, տեսնում ենք, որ շատ լուրջ մտավախություններ կան առ այն, որ տեղի է ունենում քաղաքական բնույթի դատավարություն և, ըստ էության, քաղաքական հաշվեհարդար»,-ասաց Ռ. Մելիքյանը:

Կա մի քանի գործոն, որը Ռ. Մելիքյանին թույլ է տվել գալ վերոնշյալ եզրահանգմանը: «Խոսքը, օրինակ, առաջին ատյանի դատարանի դատական ակտից հետո դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ վարչապետի հանձնարարության մասին է: 

Բացի այդ, դատավարությունը հրապարակային է, և հնարավոր է դրան հետևել: Իսկ ի՞նչ է ստացվում. դատարանի առջև 4 հարց էր դրված, որոնցից 3-ին դատարանը պատասխանեց այնպես, ինչպես պնդում էր դատախազությունը, մեկին պատասխանեց այնպես, ինչպես պնդում էր պաշտպանության կողմը, որից հետո, ըստ էության, դատական համակարգի վրա հարձակումներ եղան»,-ասաց նա՝ այդ համատեքստում շեշտելով վեթթինգի, ինչպես նաև դատարաններն արգելափակելու մասին:

«Այդուհանդերձ, այդ հարձակումներն ինչոր կախարդական փայտիկի գործադրմամբ ավարտվեցին, երբ վերաքննիչ դատարանը կայացրեց հակառակ որոշումը: Ընդ որում՝ այդ հակառակ որոշումը կայացրեց՝ անգամ չլսելով պաշտպանության կողմին: Մինչդեռ պահանջը, որը ներկայացնում էր պաշտպանական կողմը, զուտ մասնագիտական հարց էր. ասում էին՝ խնդրում ենք պարզաբանել կանոնները, ի՞նչ կանոններով եք գնում, որովհետև օրենքով չնախատեսված ընթացակարգ է:

Հարցադրումը, ըստ իս, շատ ողջամիտ էր: Առհասարակ, թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմերն իրավունք ունեն իմանալու ընթացակարգերը, բայց դատարանը զրկեց պաշտպանության կողմին դիրքորոշում հայտնելու իր իրավունքից, և առանց պաշտպանության կողմի դիրքորոշումը լսելու՝ որոշում կայացրեց: Սա ոչ միայն տարօրինակ, այլև աննախադեպ էր առնվազն վերջին տարիների համար»,ասաց նա: 

Ինչ վերաբերում է արդեն այս փուլում դատական համակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող տարատեսակ գործընթացներին՝ խուզարկությունից մինչև չարաշահումների մասին հրապարակումներին, Ռ. Մելիքյանը շեշտեց, որ այդ ամենը նույն գործընթացի մեջ է:

«Անկեղծ ասած, դատավոր Դավիթ Գրիգորյանի մասով հնչած պարզաբանումները ոչ թե փարատեցին մտահոգությունները, այլև խորացրեցին դրանք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ առանձին անդրադառնալու են այդ հարցին: Դ. Գրիգորյանը Ռ. Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է, որի աշխատասենյակում խուզարկություն էր տեղի ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է ՍԴ-ի նախագահին, ապա չեմ կարծում, որ ՍԴ նախագահի մասով խնդիրը բացառապես Ռ. Քոչարյանի դատավարությանն է վերաբերում:

Շատ ուղիղ ձևով վարչապետը հայտարարեց, որ դա քաղաքական խնդիր է իշխող քաղաքական ուժի համար: Եվ, փաստորեն, իշխող քաղաքական ուժն իր առջև հակասահմանադրական քաղաքական խնդիր է դրել և փորձում է իրեն հասու ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միջոցներով դա իրագործել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով դատական համակարգի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ մենք ոչ մի դրական արդյունքի այս ճանապարհով չենք հասնի, ավելին՝ ունեցածն էլ կկորցնենք

«Իշխող քաղաքական ուժը փորձում է հանրությանը համոզել, որ մենք ոչինչ չունենք, և, հետևաբար, ոչինչ կորցնել չենք կարող: Բայց իշխող քաղաքական ուժը սխալվում է, երբ փորձում է նաև համոզել, որ այդ համակարգում արժեք չկա: Իմ համոզմամբ՝ արժեք կա: Նաև մեր միջազգային գործընկերների ջանքերով տարիների ընթացքում մենք կարողացել ենք որոշակի հաջողությունների հասնել դատական համակարգում: 

Իհարկե, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց չպետք է մոռանալ, որ մեդալը ունի նաև երկրորդ երես. մեր դատական համակարգը, ամեն դեպքում, ոչնչով չի զիջում համադրելի դատական համակարգերին, իսկ շատ հարցերում անգամ առավել է:

Եվ հիմա, եթե մեր հանրությունը չարձագանքի՝ այս ճնշումները մեր դատական համակարգը եթե ոչ տասնամյակներով, ապա տարիներով հետ են գցելու: Մեր կառույցն ու անձամբ ես չենք լռելու, որովհետև այդ արժեքը պետական արժեք է և ոչ թե քաղաքական: Դա պետական արժեք է, որը վերաբերում է մեր պետականությանը: Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի վարկաբեկել պետական ինստիտուտները, նսեմացնել պետականության ձեռքբերումները ՝ անկախ այն բոլոր քաղաքական խնդիրներից, որոնք իսկապես եղել են այս տարիների ընթացքում: Դատական համակարգը բազում խնդիրներ ունի, բայց բուն խնդիրները թողած՝ իշխող քաղաքական ուժն իր առջև այսրոպեական քաղաքական նպատակներ է դնում ու դա անում է շատ բաց:

Վարչապետի վերջին մամուլի ասուլիսը, ըստ էության, դրա մասին էր»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan