Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խնդի­րը պատ­րաստ­վում են լու­ծել իրենց «քայ­լո­ղա­կան-մայ­դա­նա­կան» մե­թոդ­նե­րով

МЕЖДУНАРОДНОЕ

politnavigator.net-ը «Իջևանում տեղի ունեցած ընդհարումը որպես Հայաստանի մարզերի սոցիալական խնդիրների հայելի» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 17-ին Իջևանում (Տավուշի մարզ) տեղի են ունեցել բնակչության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են բախման ոստիկանության հետ: Բնակիչներին փողոց դուրս գալ էր ստիպել հուլիսի սկզբին խորհրդարանի կողմից ընդունված անօրինական անտառահատումների համար պատասխանատվության խստացման մասին օրենքը:

Ի պատասխան՝ քաղաքացիները արգելափակել էին Վրաստանը Հայաստանին կապող ավտոմայրուղին՝ պահանջելով թույլ տալ իրենց մոտակա անտառում ծառեր կտրել: Երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, ցուցարարները, զինվելով քարերով ու ձողերով, դիմադրություն են ցույց տվել: Բախումների արդյունքում 8 ոստիկան է վնասվել, որոնցից մեկը հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով: Ոստիկանության պետի հայտարարության համաձայն, ձերբակալվել և «հուսալի տեղ» է տեղափոխվել 22 ցուցարար: Հուլիսի 18-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրենը և ոստիկանության պետը միաձայն հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն անհիմն են, իսկ նրանց գործողությունները՝ «նախապատրաստված սադրանք»:

Իրենց հերթին ցուցարարները, ցուցադրելով իրենց կապտուկները, բողոքում են ծեծից և խոսում սադրանքների մասին, բայց արդեն իրավապահների կողմից իրականացված:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքերով, տարածաշրջանում տարեկան մեկ միլիոն խորանարդ մետր անտառահատումներ են կատարվում, որոնց 90 տոկոսը անօրինական է, և միևնույն ժամանակ շահույթի շուրջ 30% -ը ծախսվում է պաշտոնյաներին կաշառք տալու վրա: Ըստ նրա, «հիմա իրենք ջարդել են ավանդական կոռուպցիոն սխեման»:

Մարզպետը նաև հայտնել է մարզում 276 թափուր աշխատատեղի մասին զորամասերում, տեքստիլ և ճանապարհաշինության ոլորտներում և անգամ դպրոցներում՝ հավելելով, որ անտառահատումները գերշահույթներ են ապահովում այն կատարողներին:

Իջևանի բնակիչները չեն կիսում մարզպետի կարծիքը և դժգոհություն են հայտնել՝ լրագրողներին ասելով, որ անտառահատմամբ իրենք ստիպված են զբաղվել աշխատանք չլինելու պատճառով: Ըստ տեղի բնակիչների, ոչ մի ապօրինի անտառահատում էլ չկա, և իրենք միայն թափուկ փայտ են դուրս բերում անտառից, իսկ եկամուտները դրանից աննշան են: 

Փայտի բիզնեսում ընդգրկված են Իջևանի գրեթե բոլոր այն բնակիչները, որոնք ունեն համապատասխան անձնական տրանսպորտ, իսկ փայտանյութի վաճառքից ստացվող եկամուտներով նրանք սնունդ են գնում, քանի որ օրական աշխատում են 5-7 հազար դրամ: Շատերն են պատրաստ այլ արժանապատիվ աշխատավարձով աշխատանքի: Ըստ իջևանցիների, մարզպետի նշած թափուր աշխատատեղերը ժամանակավոր բնույթի են, հետևաբար, չեն լուծում բնակչության խրոնիկական գործազրկության խնդիրը:

Բացի դա, տեղի բնակիչների կարծիքով, ցրտաշունչ ձմռանը վառելափայտով ջեռուցումը միակ տարբերակն է իրենց համար, քանի որ գազի կամ էլեկտրաէներգիայի միջոցով ջեռուցման անցնելու դեպքում իրենք արագորեն կհայտնվեն պարտքային փոսում: Երևանի ամենագետները, որոնք ներկայացնում են «Հայաստանի փորձագիտական հանրությունը», խնդիր տեսնում են, բայց պատրաստվում են այն լուծել իրենց «քայլողական-մայդանական» մեթոդներով: Իսկ ահա Հայաստանի փաստաբանների միության անդամ Նազելի Վարդանյանը, մեկնաբանելով Իջևանում տեղի ունեցածը, համարում է, որ միայն խստացումներով խնդիրը չի կարող լուծվել, և անհրաժեշտ է զուգահեռաբար սոցիալական աջակցության ծրագիր մշակել: 

Նրա խոսքերով, պետությունը կարող է օգնել քաղաքացիներին տներում ներդնել արևային վահանակներ՝ անտոկոս վարկեր տրամադրելով: Ճիշտ է, փաստաբանը չի բացատրում, թե ինչպես են մարդիկ երկարատև վատ եղանակի, ձյան և ամպամածության ժամանակ գիշերները տաքացնելու իրենց բնակարանները: Ըստ որոշների, պետական ծրագրով կարելի է նաև անտառատնկումներ կազմակերպել:

Ըստ նրանց, դրանով անգամ հնարավոր է կրճատել պետական պարտքը, քանի որ «Կիոտոյի արձանագրությունը նախատեսում է զարգացած երկրների կողմից փոխհատուցում վճարել ծառեր տնկող երկրներին»: Ստացվում է, որ, օրինակ՝ Սահարայի բնակիչները ոսկու կարասի վրա են ապրում, բայց ուղղակի դեռ չգիտեն իրենց երջանկության մասին:

Անտառապահների սուր պակասը առաջարկվում է լուծել ինովացիոն մեթոդներով` անտառներում ձայնային սենսորներ տեղադրելով:

Երևում է՝ սենսորները արդեն սովորել են առանց մարդկային միջամտության անտառի մասին հոգ տանել, բացահայտել անտառագողերին և տուգանել նրանց: Սովորաբար Փաշինյանը, որը սիրում է լինել ժողովրդական զանգվածների մեջ, այս անգամ նախընտրել է հետևել իրադարձությունների զարգացմանը առանց Երևանից դուրս գալու: Հրաշալի իմանալով, թե ինչպես են մարդիկ ապրում, վարչապետն ասել է, որ իրավիճակին անծանոթ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Իջևանում, Նոյեմբերյանում, Թումանյանում և Բերդում բոլորը ապրում են անտառ հատելու շնորհիվ, բայց դա այդպես չէ, և դրանով զբաղվում է մարդկանց մի նեղ շրջանակ, որոնք կոռուպցիոն կապեր են ստեղծել: Նա առաջարկել է բնակչությանը՝ ջեռուցում իրականացնել վառելիքի բրիկետներով, որոնց արտադրություն հանրապետությունում կա:

Փաշինյանը նաև կատեգորիկ կերպով հայտարարել է, որ «ապօրինի անտառահատումներին փոխզիջում չի լինելու, սա կոռուպցիա է, որից մի քանի անձ հարստանում է»: Փաշինյանը առաջարկել է բնակչությանը զբաղվել գործարարությամբ, բացել զբոսաշրջության սպասարկման փոքր և միջին ձեռնարկություններ և կազմակերպել փոքրածավալ արտադրություններ: Վարչապետը ճանապարհը ցույց տվեց և... վերջ: Անշուշտ, անհրաժեշտ է պաշտպանել անտառը և պայքարել անտառահատումների դեմ, բայց առավել կարևոր է առաջնահերթ կերպով լուծել այնպիսի սոցիալական խնդիր, ինչպիսին խրոնիկ գործազրկությունն է:

«Տուրիզմ և արևային վահանակներ» տիպի խոսակցությունները ընդամենը խոսակցություններ են: Իրականում գործազուրկները կշարունակեն ծառ կտրել հանուն գոյատևման: Մինչև հիմա Փաշինյանի շրջապատում ոչ մի խոսք չի ասվել Իջևանի բնակչության շտապ օգնության որևէ ծրագրի մասին, և շատ է խոսվել «հրաշալի ժողովրդավարական ռեժիմի» ապակայունացման հերթական դավադրության մասին: Կարելի է ասել, որ այս անտառային հակամարտությունը ապագա ցնցումների շարքի առաջին ծիծեռնակներից մեկն է, քանի որ «քայլածները» չեն կարողանում լուծել որևէ սոցիալական խնդիր, և ուղղակի չեն էլ ուզում լուծել , քանի որ դա «քայլողմայդանականի» գործը չէ:

Կամո Խաչիկյան

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»