Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պաշ­տո­նյա­նե­րին` հաց, իսկ ժո­ղովր­դին` ան­կապ տե­սա­րան­ներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ժողովրդին պետք են հաց և տեսարաններ: Սա հայտնի հին հռոմեական ասացվածք է, որը բոլոր ժամանակներում արդիական է: Երբ Հին Հռոմում հնարավոր չէր լինում ժողովրդին ապահովել հացով, ապա նրան զբաղեցնում էին բազմապիսի տեսարաններով` գլադիատորական մենամարտեր, «երրորդ աշխարհի» երկրների արքաների թագադրություններ կամ անվճար օրգիաներ: Այդ տրամաբանությամբ են, թերևս, փորձում շարժվել այսօր Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաները: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ Վարդավառի տոնը նախատեսվում է նշել գորգերի լվացման արարողությամբ:

Ընդ որում` գորգելի լվացման արարողությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի բակում և Բաղրամյան պողոտայում: Թե ի՞նչ կապ ունի Վարդավառի տոնը գորգեր լվալու հետ, ընդ որում՝ ԱԺ բակում, կարող են պատասխանել միայն նման «հանճարեղ» գաղափարի հեղինակները:

Միջոցառումը կսկսվի հուլիսի 28-ին, առավոտյան ժամը 10:00-ին, Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև Վարդավառի տոնը կազդարարվի ջրոցիով, բայց ոչ միայն:

Մասնավորապես, նախատեսված է, որ ԱԺ այգում ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր, կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, զրույց՝ գորգերի մասին, խաղ, իսկ երեկոյան էլ՝ համերգ: 

Դժվար չէ նկատել, որ միջոցառման կազմակերպիչները հատուկ նպատակ են ունեցել, գուցե, գովազդելու հայկական գորգերը: Դրանում որևէ վատ բան չկա, սակայն ինչո՞ւ են նման գաղափարները աղավաղվում հենց սկզբնաղբյուրում, այսինքն՝ մտահղացողի հենց ուղեղում, և ինչո՞ւ են նման միջոցառման համար հատուկ պահպանվող, պետական խորհրդանիշ հանդիսացող տարածքներ տրամադրվում:

Եթե ժողովրդին հացով ապահովելու հարցում կառավարման գիտելիքներ և հմտություններ են պետք, ապա տեսարաններ մատուցելու հարցում ևս պետք է բավական ինտելեկտ և ճաշակ ունենալ:

Եթե խնդիր կա փոխկապակցված բիզնեսների առաջխաղացմանը նպաստել, ապա դա արեք ձեր անձնական միջոցներով, հարգելի՛ պատգամավորներ, այլ ոչ թե ժողովրդի հաշվին:

Եթե երկրի խորհրդարանի բակում կարելի է գորգեր լվանալ, ապա գուցե առաջիկայում Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի առջև բուրդ լվանալու միջոցառում կազմակերպվի՞: Ի՞նչ վատ գաղափար է: Հրապարակի շատրվանները լիովին հարմար են այդ արարողության համար, իսկ ներքնակներից ու վերմակներից հանված բուրդը կարելի է փռել հենց հրապարակի գորգի վրա: Շուտով մոտենում է «զակատի» սեզոնը, կարելի է Երևանի տարբեր հուշարձանների անմար կրակների վրա եփել և պահածոյացնել պտուղ-բանջարեղենը: 

Կստեղծվի արևել յան համ ու հոտով մի չքնաղ կոլորիտ, որն անկասկած կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: Այդպես կխթանվի ոչ միայն ազգային արժեքների պահպանումը, այլև զբոսաշրջությունը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ականատես ենք դառնում պարզամիտ տոնակատարությունների, երբ չկարողանալով ընտրողին և ժողովրդին ներկայացնել ի պաշտոնե ստանձնած աշխատանքի արդյունքներ, փորձում են նման «հանճարեղ» գաղափարներով հանրությանը զվարճացնել, մոռացնել առկա խնդիրները: 

Սա Մաշտոցի պողոտայում խորոված անելու մշակույթի անշեղ շարունակությունն է, սա մի մշակույթ է, որը գալիս է ոչնչացնելու իսկապես ազգային տոներն ու տոնակատարությունները, որոնք իրենց մեջ խորը բովանդակություն և արժեք են պարունակում: Բայց այստեղ էականը պետական պաշտոնյաների` իրենց տեղում լինել-չլինելու խնդիրն է:

Որքան շատ են պատգամավորները փորձում «ժողովրդահաճո» նախաձեռնություններով հանդես գալ, այնքան շատ են վարկաբեկվում նույն ժողովրդի աչքում, քանի որ այսօր մարդկանց ավելի շատ պետք է հաց, քան տեսարաններ:

Երբ «տնտեսական հեղափոխության» ու բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներ չեն կատարվում, երբ մարդկանց կյանքը «հեղափոխական» տեմպերով չի լավանում, ապա նման անճաշակ և անմիտ միջոցառումներով ժողովրդին զբաղեցնելու մոլուցքը խոսում է ոչ միայն ինտելեկտուալ կարողությունների բացակայության, այլև կատարյալ ցինիզմի մասին, որ դրսևորվում է սեփական հանրության նկատմամբ: Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, բայց այդ խնդիրը Հայաստանում ոչ միայն չի լուծվել, այլև ավելի է խորացել: Եթե պատգամավորի մտավոր մակարդակը դա է, ապա իսկապես թող գնա և գորգեր լվանալով զբաղվի, խորհրդարանը բոլորովին այլ առաքելություն ունի, իմացեք ձեր տեղը վերջապես:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին