Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ար­մեն Սարգ­սյանն եկել է ասե­լու, որ իր վրա հույս չդնենք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` դիմելով անհասկանալի է, թե ում և ինչի համար: Սկսելով «սիրելի հայրենակիցներ» ընդհանրական դիմելաձևով` նախագահն արձանագրում է, որ «ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները»:

Տպավորություն է, որ ամառային հանգստից Արմեն Սարգսյանին մի կերպ կանչել են, որ երկրի ներքաղաքական թեմաների մասին մի բան ասի: Նա էլ դժկամությամբ համաձայնել է և ստիպված ուղերձով դիմել հայրենակիցներին: Իսկ այդ ի՞նչ բանավեճերի մասին է խոսքը:

Դեռ չպարզաբանած, թե ինչ բանավեճերի մասին է խոսքը, նախագահը միանգամից հասկացնում է, որ մտադրություն չունի խառնվել այդ բանավեճերին. «Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ, որպես քաղաքացի, մեծ է խոսելու գայթակղությունը»:

Այնուհետև նա փոքր-ինչ բացում է փակագծերը` նկատելով, որ խոսքը «դատաիրավական բարեփոխումներրի» մասին է: Այստեղից հասկանում ենք, որ նա նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև առկա «պատերազմը»: Ինչպես հայտնի է, Փաշինյանը պահանջում է, որ Հրայր Թովմասյանը լքի պաշտոնը` մեղադրելով վերջինիս ՍԴ-ն «սեփականաշնորհելու» մեջ:

Փաշինյանին անհրաժեշտ է իրեն հավատարիմ դատավորներով ՍԴ ունենալ, որպեսզի առանց որևէ խոչընդոտի կարողանա դատավճիռներ կայացնել քաղաքական հակառակորդների դեմ: Մինչդեռ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է դատավորների անկախությունը և մինչև իրենց լիազորությունների ավարտը պաշտոնավարելու երաշխիքները:

Սա վերածվել է քաղաքական ճգնաժամի, որտեղ լիովին խզվել են օրինականության և քաղաքական վրեժխնդրության սահմանները: 

Մայր օրենքը սահմանում է, որ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սա նշանակում է, որ նախագահը, որպես պետության գլուխ, վեր կանգնելով քաղաքական և անձնական շահերից, առաջնորդվելով բացառապես ազգային ու համապետական շահերով, պետք է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջամտի և ապահովի իշխանության մյուս ճյուղերի միջև սահմանադրաիրավական հարաբերությունների պահպանումը:

Սակայն Արմեն Սարգսյանը բացահայտորեն հրաժարվում է այդ առաքելությունից` իր ուղերձը վերածելով կենացի. «Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի:

Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Սա ավելի շատ նման է կաթողիկոսի, քան երկրի նախագահի խոսքին: Ուղերձն անհասցե է, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն` ուղղված Արցախյան հակամարտության կողմերին:

Տպավորություն է, որ Արմեն Սարգսյանն արտասահմանցի դիտորդ է, ով ընդամենը կարող է հույս ունենալ, որ ամեն ինչ լավ կլինի:

Հանուն արդարության, սակայն, նշենք, որ, իհարկե, նախագահին Սահմանադրությամբ տրված չեն ծանրակշիռ մեխանիզմներ և գործիքակազմ ազդելու գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև հարաբերությունների վրա:

Եթե նախորդ Սահմանադրությամբ հստակ գրված էր, որ նախագահն ապահովում է իշխանության ճյուղերի բնականոն գործունեությունը, ինչը ավելի լայն գործելու դաշտ էր ապահովում, ապա նոր Սահմանադրությամբ նախագահին վերապահված է սոսկ հետևել Սահմանադրության պահպանմանը:

Սակայն «հետևել» չի նշանակում կանգնել և լուռ նայել: Հետևել՝ նշանակում է ըստ անհրաժեշտության արձագանքել, եթե իշխանության մյուս ճյուղերից մեկը փորձում է գերազանցել իր լիազորությունները:

Նախագահի ինստիտուտը ստեղծված է հենց այդ նպատակով: Ինչո՞ւ է Մայր օրենքով սահմանված, որ նախագահը պետք է լինի անկուսակցական, որ իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Նպատակը մեկն է, որպեսզի իշխանության մյուս ճյուղերի միջև ճգնաժամային իրավիճակների պայմաններում նրա խոսքը լինի ընդունելի բոլորի համար, լինի ծանրակշիռ և արդարացի, իսկ պատասխանատվությունից խուսափելով՝ անհասցե, անատամ և վախվորած հայտարարություններ անող նախագահը զրկվում է որևէ կարևորությունից թե՛ իշխանության ճյուղերի, թե՛ ժողովրդի աչքում:

Նման ուղերձներն արդյունքում դառնում են ծաղրի ու հեգնանքի առարկա, քանի որ օդ տատանելուց բացի ոչ մի նշանակություն չեն ունենում իրերի դրության վրա:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել