ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յա­գի­տա­կան առար­կա­նե­րի դիր­քե­րը թու­լաց­նե­լով՝ թու­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է շուրջ 3,5 դրամով Նժարին մի դրեք զոհվածների ընտանիքներին ասֆալտի հետ. Մարգարիտա Խաչատրյանը վրդովվեց «Ունենք սերտ գործակցություն». Գարեգին Բ-ն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին Չկա վիճակագրություն, թե պատերազմի ընթացքում քանի սիրիահայ է ապաստան խնդրել Հայաստանից ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը ԱԺ հանձնաժողովը չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնությանն առնչվող նախագիծը Կապանում երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է (տեսանյութ) Եղանակը Հայաստանում Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում «Արա ասելու համար ինձ բաժին ես ուզում տանե՞լ». լարված իրավիճակ Կառավարության դիմաց ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Մեսի․ Լա Լիգան Չեմպիոնների լիգայից կարեւոր է Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ) «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում

«Թե­ղու­տի պո­չամ­բա­րի պատ­վա­րի փլուզ­ման դեպ­քում այն սրբել-տա­նե­լու է Շնող և մյուս հա­մայնք­նե­րը»

«Հայկական բնապահպանական ճակատն» արդեն մի քանի օր է՝ ահազանգում է Թեղուտի վերագործարկված հանքի պոչամբարի պատվարի փլուզման վտանգների մասին։ Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ հիմա տարբեր մարդկանց, ինչո՞ւ չէ, նաև որոշ լրատվամիջոցների կողմից մանիպուլ յացիա է իրականացվում, որ պոչամբարի պատվարի խնդիրը վերջերս է հայտնի դարձել՝ 2018 թվականին «Վալլեքս» ընկերության պատվիրած հետազոտության արդյունքում:

«Ամենագլխավոր մեղավորը և պատասխանատուն այս ընկերությունն է, որը թաքցրել է խնդիրները: Բնական է, որ նախորդները չէին պատժելու ընկերությանը, բայց մեզ համար շատ զարմանալի է, որ բազմաթիվ դիմումներից, դատախազությանն ուղղված հաղորդումներից հետո հիմա որևէ գործողություն չի արվում, առաջին հերթին այդ ընկերությանը պատժելու ուղղությամբ:

Բայց քանի որ գիտենք, թե ինչ է նշանակում հանքարդյունաբերության համաշխարհային մաֆիա, հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ճնշումների տակ է գտնվում այդ առումով: Դրա համար ուզում ենք կառավարությանը ոչ թե մեղադրել, այլ օգնել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել այդ ճնշումներին:

Հասկանում ենք՝ կան լուրջ ճնշումներ բոլոր հանքերի հետ կապված՝ տարբեր պետությունների, ներդրողների, ֆինանսական միջազգային կառույցների և այլոց կողմից: Դրա համար Հայաստանի ժողովրդական կառավարությունը պետք է հենվի իր ժողովրդի զորության վրա, դրա միջոցով դիմակայի դրանց, միևնույն ժամանակ ազնիվ գտնվի՝ ասելով, որ կան նման ճնշումներ»,- ասում է Գալստյանը:

Նա նշում է, որ խնդիրներ կան բոլոր պոչամբարների հետ: «Հայաստանում բոլոր պոչամբարները կառուցված են նույն մեթոդով, որը չի համապատասխանում Հայաստանի նման սեյսմիկ, տեկտոնիկ երկրի համար:

Թեղուտի պոչամբարի պատվարի խնդրի մասին խոսվել է 2001 թվականին, այնուհետև 2015-16 թվականներին շվեդ երկրաբանները, իրականացրած հետազոտությունների արդյունքում, հստակ գրել են, որ որոշ ժամանակ հետո լինելու է պատնեշի կայունության խաթարման վտանգ, ինչը 1-2 տարի հետո դարձավ իրականություն: Սակայն սա թաքցվել է, և կառուցվել է մի պոչամբար, որն այդ տարածքում չէր կարող գոյատևել և այնտեղ կուտակվեր 500 մլն տոննա պոչանք:

Դա ընդհանրապես անհնար է, քանի որ 30 մլն տոննա պոչանք կուտակելուց և ջրային շերտ առաջանալուց հետո պոչամբարի պատվարն արդեն ունեցավ կայունության խնդիր: Նախորդ կառավարությունները սա թաքցնում էին, այս մասին լռում են նաև ներկա պատասխանատուները: Այստեղ լուրջ խնդիր ունենք:

Տեսել ենք, թե ինչ հետևանքներ են փլուզումներն ունենում այլ երկրներում: Եթե մեզ մոտ էլ նույնը լինի, ապա այն սրբել-տանելու է Շնող և մյուս համայնքները, և Դեբետ գետով հասնելու է Վրաստան, ինչը կարող է միջազգային խնդիր դառնալ», - կարծում է Գալստյանը:

Բնապահպանական ճակատի անդամն ասում է, որ, նախքան Թեղուտի հանքավայրի վերաշահագործումը, որևէ քննարկում չի իրականացվել շահագրգիռ կողմերի հետ: «Քննարկում իրականացվել է միայն աշխատողների հետ: Ոչ մի այլ տեսակի՝ գիտական, բնապահպանական, տնտեսական հանրային քննարկում չի եղել:

Քանի օր է՝ բարձրաձայնում ենք այս խնդիրը, սակայն որևէ մեկը չի մեկնաբանում, թե ով է կառավարությունից թույլտվություն տվել վերաշահագործել Թեղուտի հանքավայրը՝ համարելով այն անվտանգ»,-ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ վարչապետի՝ մեկ տարի առաջ արտահայտած մտքերը հանքարդյունաբերության մասին, հստակ ազդակներ էին, թե ինչ դրական ուղղությամբ են գնալու զարգացումները: «Ենթադրում եմ, որ նախ միջազգային ճնշումներն իրենց դերն են կատարել, վարչապետի մոտ փոխվել են որոշակի մոտեցումներ, ինչը հնարավոր է, սակայն պնդել չեմ կարող: 

Երկրորդ՝ այսօր կառավարության 90-95 տոկոսը դեռևս հին կադրեր են, և իրենք շարունակում են նույն տրամաբանությամբ, նույն ոճով, իրենց ձեռնտու լույսի ներքո ներկայացնել խնդիրները, որովհետև ոչ մի պաշտոնյա, իրավապահ մարմնի աշխատակից չի ցանկանա, որ բացահայտվի իր անգործությունը նախորդ տարիների ընթացքում:

Ցանկացած հարցի հետ կապված պետք է տիրապետես բազմակողմանի տեղեկատվության: Վստահ ենք, որ այդ տեղեկատվությունը տեղ չի հասնում որոշումներ կայացնողներին: Սա պարզ խնդիր է, որը բերելու է լրջագույն հետևանքների»,ասում է Գալստյանը:

Նա տեղեկացնում է՝ 2018 թվականի հոկտեմբերին Թեղուտի պոչամբարի պատվարի անվտանգության հարցով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ որպես հաղորդում առերևույթ հանցագործության մասին։ Հաղորդումը փոխանցվել էր Լոռու մարզի դատախազությանը, որտեղից տեղեկացրել էին, որ կատարվում են ուսումնասիրություններ պետական շահերի պաշտպանության շրջանակներում, սակայն, ինչպես նշում է Գալստյանը, անցել է 9 ամիս, բայց ոչ մի տեղեկություն չկա արդյունքների մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan