Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այս ամե­նը կա­տար­վում է իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ թողտ­վու­թյան պայ­ման­նե­րում

МЕЖДУНАРОДНОЕ

rossaprimavera.ru-ն «Հայաստանին պատերազմ է հայտարարված» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասը մարդու և մարդկության համար պայքարի հատուկ ասպարեզ է: Բանն այն է, որ տարածաշրջանի այս կամ այն երկրի տարբեր իշխանությունները ձգտում են իրենց երկրները համաշխարհային հանրության մեջ ներգրավել տարաբնույթ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, իսկ քաղաքացիները երբեմն հիշեցնում են իրենց և իրենց արժեհամակարգերի մասին, որոնք տարբերվում են վերևից իջեցված առաջարկներից:

Օրինակ՝ հակառակվողները այնքան շատ էին, որ ՆԱՏՕ-ի ուժերին չհաջողվեց գրավել Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Վրաստանում ԼԳԲՏ շքերթ չկայացավ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և էլ ավելի մեծ պոպուլիստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն միավորում է իրենց առաջացրած խառնաշփոթը, որը, ըստ իրատես քաղաքագետների, չի տևի մի քանի տարուց ավելի:

Հետևաբար, այս հուզմունալից խառնաշփոթի ժամանակ պետք է որքան հնարավոր է շատ համապատասխան փոփոխություններ իրականացնել: Եվրախորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» ստամբուլյան կոնվենցիայի՝ սեպտեմբերին Հայաստանի կողմից ընդունումը հենց այդ «համապատասխան փոփոխություններից» մեկն է:

Եվրոպական շատ երկրներում քաղհասարակությանը չափազանց մտահոգում են այդ փաստաթղթում ավանդական արժեքների վրա ճնշում գործադրելու և այդ արժեքների մերժումը պարտադրելու պահանջները: 2019 թվականի մարտին Խորվաթիայում հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել բողոքելու կոնվենցիայի դեմ: Այն հրաժարվել է դիտարկել լիտվական Սեյմը: 

Ստամբուլի կոնվենցիան չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել նաև Ռուսաստանը: Հայաստանի քաղհասարակությանը հաջողվում է պայքարել ավանդական արժեքների պահպանման համար, սակայն դա վրդովեցնում է ներկա իշխանություններին, և այդ վրդովմունքը պատռում է նրանց դեմքի ժողովրդավարական դիմակը:

rossaprimavera. ru-ի թղթակիցը այս ամենի վերաբերյալ խոսել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի հետ, որը և մանրամասն պատմել է երկրում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա, ազգային արժեհամակարգի վրա հարձակումներ նկատվում են արդեն մի քանի տարի:

Արևմուտքը փորձում է Հայաստանի վզին փաթաթել միջազգային պայմանագրերի և օրենքների մի այնպիսի փաթեթ, որով կօրինականացնեն միասեռ ամուսնությունները, կստեղծեն ընտանիքի նոր մոդել և կարժեզրկեն հոգևոր-բարոյական ազգային արժեհամակարգը: Հայաստանյան «գունավոր հեղափոխությունից» հետո սկսվել են մասշտաբային տեղեկատվական-քարոզչական և իրավական գործողություններ, իսկ Սորոսի հիմնադրամի մարտիկների կողմից ՝ նաև փողոցային գործողություններ Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Ընդ որում, այս ամենը կատարվում է իշխանությունների թողտվության պայմաններում: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակին աշխատել է Transparency International կազմակերպությունում, որի դոնորներից մեկը հենց Սորոսի հիմնադրամն է: Արայիկ Հարությունյանը հայտնի է նաև Հայ Առաքելական եկեղեցու քահանաների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով:

Նրա ջանքերով ներկայումս կյանքի է կոչվում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ծրագիրը, որը նախատեսում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանել դպրոցական ուսումնական ծրագրից: Արևմուտքն իր դրածոների միջոցով ամեն ինչ անում է, որպեսզի եկեղեցին հեռացվի կրթական համակարգից և փոխարինվի Սորոսի կազմակերպությունների այլասեռումների քարոզչություններով:

Վերջերս հայտնի է դարձել, որ նախարարությունը Սորոսի հիմնադրամի հետ համատեղ Հայաստանի մարզերից մեկի երեխաների համար կազմակերպել է ամառային դպրոց:

Թղթակցի հարցին, թե անցյալ տարի Հայաստանում հեղաշրջումից հետո «Լույսի» գրասենյակում իրականացված խուզարկությունը և սարքավորումների առգրավումը ինչ հիմքերով է իրականացվել, կենտրոնի տնօրեն Այվազյանը պատասխանել է, որ իրենց կազմակերպությունը և անդամները մի քանի տարի է՝ հանդիսանում են Հայաստանում ավանդական արժեքների պահպանման առաջատարներ, և իրենց հաջողվել է բացահայտել Սորոսի և այլ արևմտյան կազմակերպությունների գործունեությունը:

Առանց խոշոր ֆինանսական և այլ ռեսուրսների, իրենք կարողացել են հնարավորինս արդյունավետ գործել և իրական արդյունքների հասնել՝ զգալիորեն խոչընդոտելով Հայաստանում արևմտյան ծրագրերի իրականացմանը: Բնականաբար, դա չէր կարող չանհանգստացնել Սորոսի հիմնադրամին, Եվրամիությանը և ԱՄՆ Պետքարտուղարությանը, արդյունքում նոր իշխանությունները հրաման են իջեցրել խափանել իրենց գործունեությունը: «Լույսի» գրասենյակի խուզարկության պատճառը եղել է ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը: 

Խուզարկություն է կատարվել նաև Այվազյանի ծնողների բնակարանում, որտեղ գաղտնալսող սարքերից զատ փնտրել են նաև զենք և թմրամիջոցներ, որոնք չեն կարող որևէ կապ ունենալ այդ քրեական գործի հետ:

Թղթակցի այն հարցին , թե ապագայի ինչ նպատակներ ունի «Լույսը», Այվազյանը պատասխանել է, որ թշնամին Սորոսի հիմնադրամի և այլ արևմտյան կազմակերպությունների տեսքով զավթել է իշխանությունը Հայաստանում: 

Հայ ժողովրդին պատերազմ է հայտարարված, և սա պատերազմ է հայ ժողովրդի ազգային ինքնությունը, ինքնատիպ մշակույթն ու արժեհամակարգը ոչնչացնելու համար: Իրենք պայքարում են, և կա վստահություն, որ այս պատերազմում կկարողանան հաղթել, և պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հաղթել:

Կամո Խաչիկյան

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью