Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 04.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով որևէ հույս չու­նեն Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» «Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վո­րե­լը բա­ցիլ­նե­րից ամե­նավ­տան­գա­վորն է» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան «Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ Մինչև անձին սնանկ ճանաչելը առաջնահերթությամբ կատարել բռնագանձման մասին վճիռները. նախագիծ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի

Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ եւ շինծու քարոզարշավը. Աշոտյան

Past.am

Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ եւ շինծու քարոզարշավը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է.

 

«Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին, հայտարարել է. «Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերեւից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է»:

 

Փաստորեն, Նիկոլին պատկանող եւ Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի հայրն է լծվել իջեւանյան դեպքերը Հանրապետականին վերագրելու անհիմն եւ անհեթեթ քարոզչությունը:

 

Դեպքերից շաբաթներ անց, ունենալով հսկայական իրավապահ համակարգ ու չունենալով մեզ վերագրվող պնդումների գեթ մեկ լուրջ ապացույց, Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ եւ շինծու քարոզարշավը:

 

Հիշատակված նախադասության մեկ այլ վտանգավոր դրվագ վերաբերվում է «Նիկոլի թշնամիներ» արտահայտությանը: Երկրի ներսում ոչ մենք ունենք թշնամիներ, ոչ էլ Փաշինյանին դիտարկում ենք թշնամի: Նման բառապաշարը ատելության խոսքի դասական դրսեւորում է Փաշինյանի հոր շուրթերից, ինչը լրջագույն անհանգստություն պիտի պատճառի հենց Նիկոլին:

 

Իսկ «անգիտակից մարդիկ» արտահայտությունը ընդհանրապես կգերադասեմ չմեկնաբանել, ընդամնեը հիշեցնեմ, որ այդ «անգիտակից մարդիկ» են բերել Ձեր որդուն իշխանության:

 

Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից: Դա ճիշտ չէ որ մարդկային եւ ոչ քաղաքական առումներով:

 

Եթե տիկնոջը արդեն անհնար է, ապա գոնե ընտանիքի մյուս անդամներին: Պետք չէ այդ մարդկանց թիրախ սարքել եւ ներքաշել քաղաքական պայքարի մեջ»:

 

 

 

website by Sargssyan