Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Վինսենթ վան Գոգի դիմանկար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկու միլիոնից ավելի դիտում. Գալուստյանի նոր ամպլուան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի ցանկ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետք է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ադրբեջանից անկախության իրավունքը. Զատուլին Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվել է 71,5 միլիոն ԱՄՆ դոլարով Երկու միլիոնից ավելի դիտում. Գալուստյանի նոր ամպլուան ԱՀԱԶԱՆԳ. Հնդիկների պատճառով հայ երեխաները չեն կարողանում բակ իջնել. (ՖՈՏՈ) Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի ցանկությունը անհետացել է, և նա սկսել է համընթաց քայլել ամերիկյան սփյուռքի հետ Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար, և որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը Դեղերի մասին այդ դրույթն ընդունվել էր ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկի համար, ով դեղատնային փոքր ցանց ուներ․ Հայկ Գևորգյան (տեսանյութ) Ի՞նչ է հայտարարագրել Արմավիրի փոխմարզպետը Բնակիչների բողոքը չի՞ հասնում վարչապետին. հինգշաբթի օրը ակցիա կկազմակերպեն կառավարության շենքի մոտ

Այն, ինչի վրա սայթաքելու են իշխանությունները

Past.am

2019-ի հունվարին ամփոփելով իր կառավարման 100 օրերը՝ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել էր, որ 2019 թվականին Գեղարքունիքի մարզում կարձանագրվեն նկատելի ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում, կնկատվի և մասնավոր ներդրումների հոսք, տնտեսական վերելք, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի և կենսապայմանների բարելավում: 2019 թվականը, ինչպես տեսնում ենք, արդեն կիսվել է, իսկ ներդրումային հոսքերը մարզ, կամ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը դեռ սարերի հետևում է:

Փոխարենը ունենք էկոլոգիական աղետ, որի լուծման ուղիները կարծես թե որևէ մեկը չգիտի: Փոխարենը, ինչպես երևում է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից, Գեղարքունիքի մարզպետը անչափ հագեցած մշակութային օրակարգ ունի: Օրինակ՝ նա ժամանակ է գտնում ֆրանսիական «Ուռա» պարային ներկայացումը դիտելու, ավելուկի փառատոնին մասնակցելու, Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկա այցելելու, ձկան կերակրատեսակների փառատոն կազմակերպելու համար: Տպավորություն է, որ Սանոսյանը ոչ թե մարզպետ է, այլ մշակույթի նախարար:

Սա խոսում է Փաշինյանի կադրերի անլրջության, աշխատելու անհաջող իմիտացիա անելու մասին: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ գալիք տարիներին սպասվող ընտրություններում գլխավոր խոսքը վերստին մարզերի ընտրողներին է մնալու, ապա նոր՝ անհաջող, նախկիններից ոչնչով չտարբերվող բդեշխների նշանակումը կարող է դառնալ հենց այն փորձության քարը, որի վրա ներկա իշխանությունները կարող են սայթաքել խիստ ցավոտ:

website by Sargssyan