Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել Ինչպե՞ս է հարկվելու անշարժ գույքը, որքա՞ն կկազմի գույքահարկը 2026-ին /Տեսանյութ/ Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Ալյումինի, պղնձի գինը նվազել է, մոլիբդենի գինն՝ աճել. գունավոր մետաղների գները Ադրբեջանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն է ձերբակալվել Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Ճգնա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հար­ցում ին­չի՞ վրա է կա­ռա­վա­րու­թյան հույ­սը Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հուլիս). Միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրավաքը

«Սա ամ­բողջ դա­տա­կան հա­մա­կար­գի դեմ իրա­կա­նաց­վող ոտնձ­գու­թյուն է»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ զարգացող գործընթացները փաստաբան Երվանդ Վարոսյանը չի դիտարկում ճնշում՝ զուտ մեկ դատավորի դեմ:

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, սակայն նախաքննական մարմինը դեռ 2019թ. փետրվարին որոշել էր մերժել այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը:

Դատավորի նկատմամբ իրականացվող գործողությունները ամբողջ դատական համակարգի համատեքստում դիտարկելով՝ Երվանդ Վարոսյանը շեշտում է.

«Սա ամբողջ դատական համակարգի դեմ իրականացվող ոտնձգություն է. գնահատում եմ որպես խայտառակություն, որպես աննախադեպ ու բիրտ ճնշում դատական իշխանության նկատմամբ: Նման երևույթի մենք անգամ նախորդ տարիներին ականատես չենք եղել: Այո, ոտնձգություններ միշտ եղել են: Միշտ եղել են հրահանգներ, ցուցումներ, բայց նման բացահայտ բիրտ ճնշում երբեք չի եղել: Սա կոնկրետ դատավորի դեմ ուղղված գործողություն չէ, պարզապես թիրախի վիճակում այս պահին Դավիթ Գրիգորյանն է հայտնվել: Սա գործողություն է՝ ուղղված ամբողջ դատական համակարգի դեմ:

Սա առանց այն էլ մեր անկատար դատական համակարգը վերջնականապես կառավարության փոքրիկ մի բաժանմունք դարձնելու փորձ է: Բոլոր դատավորներին ցույց են տալիս, որ իշխանահաճո որոշում չկայացնելու պարագայում իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնի, անգամ ապօրինի քրեական հետապնդում կիրականացվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք հիշեց. «2011 թվականին Արման Մկրտումյանը (Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ-խմբ.) դադարեցրեց դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները միայն նրա համար, որ Ս. Մնացականյանն առանց իրենից թույլտվություն հարցնելու մի անմեղ անձի նկատմամբ գրավ էր կիրառել:

Ա. Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը այդ հրամանագիրը ստորագրեց: Հիմա շատ ավելի լուրջ իրավիճակ է. գործ ունենք ողջ պետական ապարատի գործադրմամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հետ: Բացի այդ, ցավոք, իրավիճակը ցույց տվեց, որ 8 տարի առաջվա Արդարադատության խորհուրդը և այսօրվա Բարձրագույն դատական խորհուրդն իրարից էապես չեն տարբերվում, պարզապես անունն է փոխվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Այն վտանգը, ըստ որի՝ դատավորներն այսուհետ կկաշկանդվեն օբյեկտիվ լինելուց, փաստաբանի կարծիքով ավելի վաղ է առաջացել:

«Այդ վտանգն ի հայտ եկավ դեռևս այն ժամանակ, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի (Ա. Ազարյանի որոշմամբ Ռ. Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից-խմբ.) վրա խայտառակ լկտի ֆեյսբուքյան հարձակումներ, ինչպես նաև նրա ատենախոսության մասին տարբեր բարբաջանքներ եղան: Այնուհետև դատարանների դռները փակվեցին, ինչն ուղիղ մեսիջ էր դատավորներին՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ»: Իսկ հետո մենք լսում ենք «վնգստացող դատավորների» մասին ելույթներ և, ի վերջո, այս ամենն ավարտվում է դատավորի լիազորությունների կասեցմամբ ու ծիծաղելի մեղադրանքով քրեական հետապնդման հարուցմամբ: Սրանից ավելի էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք սրա համար էր պայքար կոչվածը:

Պայքարում էինք արատավոր երևույթների դեմ, որ էլ ավելի արատավոր երևույթներ թույլատրեի՞նք մեր երկրում»,-ասաց Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ այս ընթացքում իշխանության կողմից դատական համակարգը բարեփոխելու վերաբերյալ հնչեցված հայտարարություններն ընդամենը բառեր էին:

«Դրանք բառեր էին՝ ուղղված հասարակության որոշակի շերտի: Իրականում այդ ամենի հետևում թաքնված է միայն հետևյալը. եթե ծառայում ես ինձ՝ դու լավն ես, անկախ նրանից՝ դատավոր ես, դատախազ, քննիչ, թե ոստիկան: Եթե փորձում ես աշխատել ինքնուրույն, դու վատն ես, քեզ պետք է վեթթինգ անել, քո նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսել, քո դուռը պետք է փակել: Սա է ամբողջ իրականությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Երվանդ Վարոսյանն այս իրավիճակը փրկելու հնարավորություն տեսնում է:

«Նախկինում էլ եմ եղել դատական համակարգի ամենակոշտ քննադատներից մեկը: Բոլոր խնդիրները վեր եմ հանել, երբեմն ներկայացրել եմ նաև լուծման ուղիներ: Այսօր ունեմ փաստեր, որ նախկինի համեմատ արդեն մեկ քայլ հետ կատարել ենք, իսկ թե մինչև ո՞ւր ենք ընկնելու, մեծ հարց է:

Նման իրավիճակը կարող է կանգնեցնել միայն հանրությունը, երբ հասկանա, թե ինչ է կատարվում: Իսկ ինչ վերաբերում է իրավաբանական համայնքին, ապա համոզված եմ, որ Հայաստանում գործող արժանապատիվ փաստաբանները, իրավաբանները չեն լռելու: Ինչպես 2011 թվականին էինք բողոքի ցույցեր անում, մեր բողոքի ձայնը բարձրացնում դատավորի նկատմամբ աննախադեպ ճնշման վերաբերյալ, կարծում եմ, այսօր ևս փաստաբանությունը անմասն մնալու իրավունք չունի:

Դատական համակարգի՝ գործադիր իշխանության կցորդ, բաժանմունք լինելու պայմաններում մեր մասնագիտությունը մահանում է, մենք ուղղակի այլ տարբերակ չունենք»,-եզրափակեց փաստաբանը:

website by Sargssyan