Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քո­չա­րյա­նի «գոր­ծի» մեկ տա­րին. ի՞նչ ունենք այ­սօր

АНАЛИТИКА

Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործի շրջանակում արգելանք էր դրվել ինչպես Քոչարյանի, այնպես էլ նրա որդիների գույքի, բանկային հաշիվների վրա: Սակայն օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն որոշեց մերժել ՀՀ դատախազության բողոքը գույքի վրա դրված կալանքի հարցով։ Բողոքարկելուց հետո Լևոն Քոչարյանի հաշվի վրայից նույնպես հանել են արգելանքը։

Փաստորեն, արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում, թե ինչ փնթի և թափթփված աշխատանքով են զբաղված դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը: Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, ինչ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է: Եվ այս մեկ տարվա ընթացքում նրա գործով քննությունները վերածվել են անհասկանալի մի գործընթացի, որը տանում է Մարտի 1-ի գործի քննության բացարձակ ապալեգիտիմացման: Փորձենք հասկանալ՝ ինչի հետ գործ ունենք:

Քոչարյանը կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը»։ Խոսքը, հասկանալի է, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին է:

Սակայն կարճ ժամանակ անց` օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Քոչարյանին` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։ Քոչարյանին կալանավորելու՝ դատախազության հիմնավորումն այն է, որ նա կարող է ազդել վկաների վրա, այսինքն` ազդել դատաքննության վրա: Սա տարակուսելի է այն առումով, որ Քոչարյանը եթե ունի ազդեցության լծակներ մարդկանց վրա, ապա այդ լծակները կարող է օգտագործել անգամ բանտից, քանի որ խոսքը ֆիզիկական ազդեցության մասին չէ բնականաբար: Քոչարյանն ի սկզբանե զրկեց դատախազությանն ու ՀՔԾ-ին արդարադատությունից փախչելու մեջ իրեն կասկածելու որևէ նշույլից, քանի որ քաջ գիտակցելով, որ իրեն կարող են ձերբակալել, ըստ օրենքի պահանջի, արտերկրից եկավ Հայաստան: Այս պայմաններում կալանավորելու այլ հիմնավորում մեր իրավապահները չէին կարող ներկայացնել:

Քոչարյանին ազատ արձակելու որոշումը բողոքարկվեց, և դեկտեմբերի 7-ին նախկին նախագահը դարձյալ կալանավորվեց։ Այդ ընթացքում, երկու անգամ երկու ամսով երկարաձգվեց Քոչարյանի կալանքը:

Բայց 2019թ. մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Արցախի նախկին ու գործող նախագահների անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակել:

Այս ընթացքում հանրության շրջանում սկսեցին տրամաբանական հարցեր հնչել՝ որքա՞ն կարելի է կալանավորել ու ազատ արձակել, ավելին, ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որ հանրության որոշակի շրջանակներում կալանքը դիտարկվում էր որպես պատժի միջոց, իսկ այլ խափանման միջոցը՝ որպես արդարացման դատավճիռ: Շատերին նույնիսկ սկսեց թվալ, որ սա կազմակերպված խաղ է: 

Այս ամենը հիմք տվեց Քոչարյանի կողմնակիցներին՝ հայտարարել, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ Փաշինյանի իշխանությունը պարզապես քաղաքական հաշվեհարդար է տեսնում նրա հետ:

Իրավիճակն առավել անհեթեթ դարձավ, երբ Քոչարյանը դատի տվեց Նիկոլ Փաշինյանին` պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար:

Խոսքը Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին էր. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է:

Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալ յանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Գյոզալ յանը հայտարարեց, որ Փաշինյանը նկատի է ունեցել սահմանադրական նորմը և ոչ թե անձը: 

Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Մեկ տարվա ընթացքում Քոչարյանին երեք անգամ կալանավորելու որոշում է կայացվել, ևս երկու անգամ էլ այլ խափանման միջոց է ընտրվել:

Ընդհանուր առմամբ, մի քանի ամիս Քոչարյանը եղել է ազատության մեջ: Ուստի, շատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ իրավապահները որևէ մոնիթորինգ արե՞լ են՝ այդ ընթացքում նա արդեն հասցրե՞լ է ազդել վկաների, ընդհանրապես քննության ընթացքի վրա, թե՞ ոչ:

Հիշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ոչ միայն վերացրեց կալանքի որոշումը, այլև դիմեց Սահմանադրական դատարան` Քոչարյանի դեմ մեղադրանքում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար: Այստեղ ահա բարձրացավ ՍԴ նախագահի հարցը, երբ վերջինս վարույթ ընդունեց այդ դիմումը:

ՍԴ-ն, օրենքի տառին համապատասխան գործելու դեպքում, չի բացառվում, որ կարող է ընդունել վճիռ` հօգուտ Քոչարյանի, ինչը շատ վատ վիճակում կարող է դնել Փաշինյանին:

Փաշինյանը ուղիղ տեքստով պահանջեց ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանից՝ հրաժարական տալ, սակայն փոխարենը ՍԴ-ն դիմեց Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ՝ խորհրդատվություն ստանալու:

Այսպիսով` Քոչարյանի դեմ դատավարությունը արդեն դուրս եկավ նեղ հայաստանյան իրավական տարածքից: Մարտի 1-ի գործից այն վերածվել է բոլորովին այլ բանի, առավել ևս, որ գլխավոր հարցի՝ մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ նույնիսկ քայլ անգամ արված չէ:

Վերադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանին, ապա արձանագրենք, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նրա փաստաբանի որակմամբ, օրենքի խախտումներով խուզարկվեց դատավորի աշխատասենյակը, իսկ նախօրեին էլ ժամանակավորապես կասեցվեցին նրա լիազորությունները: 

Ուշագրավ է, որ իրավապահները պնդում են` դատավորի դեմ քրեական գործը կապ չունի Քոչարյանի գործի հետ:

Անշուշտ, պարզապես հիմա են հիշել դատավորի կողմից պաշտոնական կեղծիքի դիմելու հետ կապված գործը, որի վերաբերյալ քրգործի հարուցումը մերժվել էր դեռ ամիսներ առաջ: 

Իրականում որևէ կապ չունի` այս պատմության գործող անձինք են Քոչարյանը, Փաշինյանը, թե այլք: Անձերն այստեղ բացարձակ էական չեն: Էականն այն է, թե ինչ երկիր ենք ցանկանում ունենալ` իրավակա՞ն պետություն, թե՞ հանուն անձնական վրեժխնդրության պետությունը անձերի քմահաճույքին ծառայեցվող «բուդկա»:

Ամենաչեզոք մասնագետներն են արդեն սկսել վկայել, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մեզ չի տանում իրավական պետության ճանապարհով: Եթե մարդը մեղավոր է` ապացուցեք վերջապես և բանտարկեք, եթե մեղավոր չէ` փակեք գործը: Իրավունքի գերակայությունը հասարակության մեջ բերում է համերաշխություն, գործերը քննվում են` ըստ էության, արագ և կոնկրետ ապացույցներով: Բայց այսօր ականատես ենք լինում շատ վատ կազմակերպված ձգձգվող ներկայացման, ողբերգական իրադարձությունների շահարկման, ատելության ու վրեժխնդրության մթնոլորտի խորացման, ինչը այլևս դառնում է անտանելի:

Ի վերջո, ի՞նչ ստացան իշխանությունները: Ստացան այն, որ երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ասաց բառացի հետևյալը. «Այն, որ այսօր շատ բարենպաստ իրավիճակ է նախագահ Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելու համար, դա միանշանակ է։ Նախագահ Քոչարյանը քաղաքականության մեջ է ՝ անկախ նրանից բանտում է, թե ՝ ոչ։

Մտածել, որ ապօրինի կալանքով կարող են ստիպել մարդուն հրաժարվել իր մտադրություններից, միամտություն կլինի»:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ