Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կտրուկ ու շատ կոշտ քայ­լեր են պետք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կիրակի երեկոյան Սևանի մայրուղով Երևան վերադառնալը հերոսության նման մի բան է: Ամառվա սեզոնին հանգստյան բոլոր օրերին է գրեթե այդպես, իսկ նախօրեին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, երթևեկությունը ուղղակի գերազանցում էր Երևանի ամենախցանումային փողոցների պիկ ժամերի ընթացքը:

Սրա մեջ, անշուշտ, ուրախալի բան կա. չնայած Սևանի հետ կապված մտահոգություններին, մեր քաղաքացիները շարունակում են իրենց հանգիստն այստեղ անցկացնել, ու դա շատ լավ է: Հաճելի էր նաև տեսնել ոստիկանների աշխատանքը:

Սակայն նրանք ուղղակի անկարող էին ֆիզիկապես ամեն տեղ լինել, ամեն ինչին հասնել, սանձելու կարիք ունեցող բոլոր վարորդներին սանձել: Ու հենց վերջիններս էլ մտահոգության գլխավոր առարկան են:

Այո, հենց առարկան, ոչ ավելին: Երբ հազարավոր մեենաներ հանգիստ, իրար հետևից, կարգապահ երթևեկում են, մեկ էլ հայտնվում են տասնյակ ոչ ադեկվատ, կյանքից ձեռք քաշած, «հաբռգած», վարորդությունից կիլոմետրերով հեռու, բայց իրենց «աս» համարող վարորդներ, որոնք լկտիաբար վթարային վիճակ են ստեղծում, մի մեքենա առաջ ընկնելու համար կտրուկ վերադասավորումներ կատարում, երթևեկում կողային արգելված հատվածով՝ վտանգելով վրաերթի ենթարկել այդ հատվածում ինչ-որ բան վաճառողներին կամ բախվել վթարային կանգառ կատարած մեքենաների հետ: 

Ընդ որում, ակնհայտ էր, որ երթևեկության մասնակիցների զգալի մասը, մեղմ ասած, սթափ չէր, նույնիսկ «իրենց գծով» կարգապահ երթևեկողների մեջ. միևնույն է՝ մեքենայի ընթացքից խմածությունն ակնառու էր:

Վիճակն ավելի էր բարդանում այն հատվածներում, ուր վթար կար, իսկ վթարների պակաս գոնե այս կիրակի չկար:

Կրկնենք՝ ոստիկանները ֆիզիկապես չէին կարող ամբողջ ճանապարհն ու բոլորին վերահսկել, կարգազանցներին պատժել: 

Սակայն այսպիսի երթևեկությունը ամբողջովին ի ցույց է դնում մեր ՃԵ ամբողջ թշվառությունը, վարելու տարրական կուլտուրայի բացակայությունը շատերի մոտ:

Ակնհայտ է, որ սոսկ տուգանքներ խստացնելով հարցը չի լուծվի, խնդիրն ավելի խորքային է ու համակարգային լուծումներ է պահանջում: 

Սակայն երևի թե առաջնային մի քանի քայլ պետք է արվի. առաջինը բալային համակարգի շուտափույթ ներդրումն է, երկրորդ՝ սոցիալական կանխարգելիչ, ինչու չէ՝ նաև վախեցնող գովազդների քանակի ավելացումը՝ «տանը ձեզ սպասում են»-ի հանգվույն: Վերջապես՝ հեռախոսներով նկարահանված խախտումների արձանագրման ու ըստ այդմ վարչական տույժ նշանակելու օրենսդրական նախաձեռնության արագ ընդունում:

Թեպետ այստեղ մի քանի հարցադրումներ կան, որոնց դեռ կանդրադառնանք. նախ՝ արդյոք հեռախոսով զբաղվելն ինքնին խախտում չէ (ի վերջո, ինչ-որ գործողություններ վարորդը, ուզի, թե չուզի, անելու է այդ ընթացքում), ինչու ռեգիստրատորների նկարահանածը հաշվի չի առնվելու և այլն: Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզաբանվեն:

Բայց որ կտրուկ ու կոշտ քայլեր են պետք, անկասկած է:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Աստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում