Ի՞նչ գույք ու դրամական միջոց ունի ՏՄՊՊՀ նորանշանակ անդամը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորանշանակ անդամ Արեն Դանիել յանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Դանիել յանը հայտարարագրել է բնակարան, իսկ շարժական գույք հայտարարագրված չէ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցներ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 000 000 ՀՀ դրամ և 20 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 5 144 115 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 3 101 333 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: 45 000 ՀՀ դրամը գոյացել է ապահովագրական հատուցումների արդյունքում: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 31 780 ՀՀ դրամ, իսկ 806 002 ՀՀ դրամը և 1 160 000 ՀՀ դրամը այլ եկամուտներ են:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ