Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքակա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նավթի համաշխարհային գներն աճում են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած խոշոր վթարից․ 6 վիրավորներից մեկը ոստիկանության մայոր է Արարատի մարզում ողբերգական վթարից մահացածները առեւտրով էին զբաղվում, ընտանիքի հայրն էլ ՌԴ-ում է Երևանում բախվել են Hyundai-ն և առանց համարանիշի մեպեդը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած. Shamshyan.com Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցի ընթացքում հանգուցյալ հոր տեսանյութը դիտելիս չի կարողացել զսպել արցունքները ԱԳ նախարար Մնացականյանը եւ Լիտվայի վարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ համաձայնագրի շրջանակում գործակցության շուրջ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 80-ամյա տղամարդու դիակը Բռնցքամարտի ԱԱ. Դարչինյանը դուրս եկավ քառորդ, Հովհաննիսյանը՝ 1/8 եզրափակիչ Երևանում վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ԲԿ-ում մահացել է. Shamshyan.com Գերմանիան կերկարաձգի Սաուդյան Արաբիա զենքի արտահանման մորատորիումը Ձորում մի տղայի ուզեցել են թալանել եւ վնասել են. նրան դանակահարել են Ծաղկի սրահում տղամարդը հուշանվեր թղթադրամ էր իրացրել Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ. Թրամփ

Մանվել Գրիգորյանին դատարան չեն բերել. քննարկվում է փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու հարցը (ուղիղ)

Past.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի  գործով հերթական դատական նիստը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել: «Նաիրի» ԲԿ–ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։ Այսօրվա նիստում դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու հարցը։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

website by Sargssyan