Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել ՔԱՂԱՔԱԿԱՆ
1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. մեկ դիակ ... ԲԼՈԳ
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Լոս Անջելեսում ՎԻԴԵՈ
Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել․ Նիկոլ Փ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 23.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ճղճիմ հայտարարություններ անելը շարունակում է մնալ Նիկոլի գործելաոճը». Լեւոն Քոչարյան ՀՀ ԱԺ պատգամավորը պատմել է ռուս գործընկերոջ հետ գազի գնի հարցի շուրջ իր զրույցի մասին Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը Ով է Նիկոլ Փաշինյանի օգնական նշանակված Սուրեն Ղամբարյանը «Մարզպետ, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ողնաշարդ կջարդեմ». Փոխգնդապետի հայրը` մարզպետին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել «Տոտենհեմի» խաղացող․ Ֆուտբոլը VAR-ի պատճռով վերածվել է այլ խաղի Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի 1000–ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսում. տուգանքները հասնում են 100.000 ռուբլու (ֆոտո) Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել. Վանեցյանի պատասխանը՝ Փաշինյանին Արծրուն Հովհաննիսյանը՝ իր հասցեին հնչած որոշ քննադատությունների մասին Երբ Արցախի բանակի գեներալների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին. Շարմազանով Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի եւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ (ֆոտո) ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքւ. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ) Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ. Փաշինյան

«Շատ հաճախ մեզ կո­չում են տա­լիս, խո­սում մեր մա­սին, երբ ճա­նա­չում ենք ձեռք բե­րում ար­տա­սահ­մա­նում»

Օպերային անվանի երգիչ Վահրամ Թադևոսյանը, որն աշխարհին հայտնի է Վաննո Թադեո արտիստական անունով, երկու տասնամյակից ավելի է՝ բնակվում է արտասահմանում, սկզբում՝ Իսպանիայում, իսկ հիմա էլ՝ Իտալիայում:

Նա մի շարք մրցանակների դափնեկիր է՝ «Ոսկե ձայն», «Եվրոպայի բացառիկ լավագույն տենոր», «Գրան տենոր», «Շվեդիայի տարվա լավագույն երևույթ-հյուր»: Չնայած արդեն վաղուց է մշտական բնակություն հաստատել արտերկրում, հաճախ հայրենիքում հանդես է գալիս մենահամերգներով և որպես հյուր մասնակցում ամենատարբեր տոնակատարությունների:

1996 թվականին կաթողիկոս Գարեգին Ա-ի աջակցությամբ նա մեկնել է Եվրոպա՝ մասնակցելու Ֆ. Վինիասի միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի և Վերդիի անվան մրցանակի: Դրանից հետո էլ կապեր են ստեղծվել տարբեր երկրների մշակութային գործիչների հետ, և տենորը բնակություն է հաստատել Իսպանիայում:

Բացի երգարվեստը, Վաննո Թադեոն զբաղվում է նաև գեղանկարչությամբ:

«Փաստի» հետ զրույցում երգիչն ասում է՝ պրոֆեսիոնալ հայ արվեստագետի համար շատ դժվար է մշտապես Հայաստանում բնակվելը: 

«Ես կարող եմ շատ լավատեսորեն մոտենալ հարցերին, դրական բաներ ասել, բայց դա կեղծ կլինի: Ճշմարտությունն այլ է: Էթնիկական տաղանդը ցույց տալու համար ստեղծագործողները պետք է թողնեն Հայաստանը, երկար ժամանակ ուրիշները «զբաղվեն» իրենցով, և հետո նոր Հայաստանն ասի, որ «նրանք իր զավակներն են»:

Այստեղ մեզ կոչում են տալիս, խոսում մեր մասին, երբ ճանաչում ենք ձեռք բերում արտասահմանում:

Շատ անգամ նեղսրտում եմ նման վերաբերմունքից: Ընդ որում՝ սա վերաբերում է արվեստի բոլոր ոլորտների ստեղծագործողներին»,- նշում է Վաննո Թադեոն:

Նա ընդգծում է, որ շատ հաճախ լրատվամիջոցները չեն լուսաբանում ստեղծագործողներին, նրանց գործունեությունը: «Ամեն ինչ անցնում, գնում է: Արվեստագետի պատճառած հաճույքը փոխարինվում է ամենօրյա էժանագին տեսահոլովակներով և ոչ հայկական երգարվեստով:

Ուզում եմ հուսալ, որ աստիճանաբար ինչ-որ քայլեր կարվեն այս ուղղությամբ: Երգեր կան, որոնք գուցե չեն վերանա, բայց պետք է լինի տարանջատում, ամեն ոճի երաժշտությունը պետք է հնչի իր համար նախատեսված վայրում: Օրինակ՝ երգեր կան, որոնք պետք է հնչեն բացառապես ռեստորաններում, անգամ էկրաններ չպետք է բարձրանան»,-կարծում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ ինչ-որ առումով պետք է վերահսկելի լինի նաև տարբեր վայրերում հնչող երաժշտությունը:

Անդրադառնում ենք երիտասարդների հետաքրքրվածությանը դասական երաժշտությամբ: «Շփվում եմ երիտասարդների հետ, ուրախ եմ ասել, որ երիտասարդներն այցելում են դասական համերգների:

Հրավիրվել եմ տարբեր միջոցառումների, ուսուցողական աշխատանքներ տարել երիտասարդների հետ: Նրանք սկսում են հասկանալ, որ, բացի կենցաղային հարցերը, չպետք է անմասն մնան նաև որակյալ մշակույթից, երաժշտությունից, որը, կարծես թե, վերացել է հայերիս միջից»,-նշում է երգիչը:

Տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի անկախության մի քանի հոբել յանները մեկնարկել են Վաննո Թադեոյի մենահամերգներով: Ասում է՝ առաջինն էր, որ տարիներ առաջ բարձրակարգ համերգ կազմակերպեց Գյումրիում: Վերջերս էլ Գյումրիում ոսկե մեդալի է արժանացել:

Նշում է՝ սա իր համար մեծ պատիվ էր:

Անտեսվածության մասին խոսելիս իմիջիայլոց հիշում է՝ վերջերս մասնակցել է Կոմանդոսի 80-ամյակին նվիրված համերգին: «Իմ կարծիքով, այն շատ խղճուկ էր կազմակերպված: Պետք էր այդ մարդու հոբել յանն ավելի մեծ շուքով նշել: Ցավալի է, բայց մեծ արժեքներ են անտեսվում:

Ժամանակ առ ժամանակ արտերկրում բնակվող հայերը, հայկական կենտրոնները միջոցառումներ են կազմակերպում, բայց այստեղից մատը մատին չի խփվում: Ամեն ինչ կազմակերպում են դրսում բնակվողները, հետո նոր Հայաստանը կարող է ինչ-որ մասնակցություն ունենալ:

Օրինակ՝ Բարսելոնում ամիսներ առաջ կազմակերպվեց բարեգործական համերգ՝ քառօրյա պատերազմում վիրավորված տղաների համար»,-եզրափակում է տենորը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan