ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒԼԻՍԻ)․ Բագրատաշենի բնակիչները արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏՈՆԵՐ
Համաաֆրիկյան կանանց օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո ՝ Հեղափոխության սկզբի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1947– վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։
2005– վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան դրայվը։
2006-փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի, արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:
2011-Երևանում բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնի գրատունը:
2016- Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:
ԱՇԽԱՐՀ
904– արաբները գրավել են Բյուզանդական Կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում Թեսալոնիկ)։
1498– Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։
1784– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։
1790 –ԱՄՆ-ում տրվել է առաջին արտոնագիրը:
1815– Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ. դա պատմության մեջ գնացքների հետ կապված առաջին վթարն է։
1886– վախճանվել է հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆերենց Լիստը։
1907 -Կուբայում արգելվել են մենամարտերը:
1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։
1919 –Վայմերում ընթացող՝ Գերմանիայի Ազգային հիմնադիր ժողովը ընդունել է Գերմանիայի Սահմանադրությունը, ըստ որի, Գերմանիան դառնում է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:
1920 –ընդունվել է Բելառուսական ԽՍՀ-ի անկախության հռչակագիրը:
1928 –առաջին անգամ «Metro-GoldwynMayer» կինոընկերության էմբլեմին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում, առյուծի մռնչոցից զատ, եղել է միայն մեկ ձայն՝ բարև:
1937 –ԽՍՀՄ ՆԳՆ իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ օրում ձերբակալվել են հազարավոր չեչեններ:
1937 –ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային երգչուհի Էդիտա Պիեխան:
1944 –զոհվել է Անտուան դը Սենտ-Էկզյուպերին:
1956- մոսկովյան Լուժնիկներում բացվել է Լենինի անվան մարզադաշտը:
1961 –Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:
1962 –տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթաժողովում այս օրը հռչակվել է Համաաֆրիկյան կանանց օր:
1965 –Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է սիգարետների գովազդը:
1988- ծնվել է Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ Լոուջան Հատլուլը:
1965– ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարով։
2008– ՆԱՍՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է սառույցի վիճակում գտնվող ջուր։
2016-վախճանվել է խորհրդային և աբխազական գրող և բանաստեղծ Ֆազիլ Իսկանդերը:
Կամո Խաչիկյան