ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 23.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոխել ժամերը Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին Հարցն այն է, թե ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին. Փաշինյանը՝ Հռոմում Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Կալիֆոռնիայի դատարանն աջակցել է Թրամփին հարկային հայտարարագրի հետ կապված իրավիճակում Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Փաշինյանը ժամանել է Հռոմի Կիջի պալատ՝ հանդիպելու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (ֆոտո) Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Մահացել է Երվանդ Ղազանչյանը

Past.am

Մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։

Երվանդ Ղազանչյանը ծնվել էր 1937 թվականի հունիսի 2-ին, Երեւանում։

Եղել է դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինը: 1953-58թթ սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ստացել է դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում: 1962-65թթ սովորել է նույն ինստիտուտի ռեժիսորական բաժնում` դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորմամբ:

1964-65թթ ռեժիսորական բարձրագույն կուրսեր է անցել Սանկտ Պետերբուրգի Մ.Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիայում` Գ.Տովստանոգովի ղեկավարությամբ: 1949-52թթ աշխատել է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես սկսնակ դերասան, 1958-62թթ` Կապանի Ա.Շիրվանզադեիանվան պետական թատրոնում` որպես դերասան եւ ռեժիսոր, 1967-70թթ` Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր, 1984-86թթ` որպես տնօրեն եւ գեղարվեստական խորհրդի նախագահ, 1970-76թթ` Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան)` որպես գլխավոր ռեժիսոր, 1976-78թթ` Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, 1980-84թթ եւ 1986-93թթ` Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գլխավոր ռեժիսոր: 1993թ-ից Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 1993-2002թթ եղել է նաեւ թատրոնի տնօրենը:

Հայ թատրոնում բեմադրել է հայ եւ արտասահմանյան դասականների մի շարք ստեղծագործություններ` Սարտրի «Անթաղ մեռելներ», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Ֆ.Դոստոեւսկու «Ապուշը», «Ոճիր եւ պատիժ», Ժ.Հարությունյանի «Հարսանիք», «Պարոն Բաբիկը եւ ուրիշները», Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը», Ֆ.Լորկայի «Արյունոտ հարսանիք», Ե.Չարենցի «Երկիր Նաիրի», Սոլտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն», Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», «12-րդ գիշեր», Սանինի «Ես մարդ եմ», Մոլիերի «Քաղքենին ազնվական», Ն.Գոգոլի «Ամուսնություն», Ժ.Անանյանի «Ես եմ, եկել եմ», «Տեր, մի թող մեզ անտեր», «Մեռնելու էլ իրավունք չունիմ», Արիստոֆանեսի «Լիսիստրատե», Հ.Պարոնյանի«Ատամնաբույժն արեւելյան» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Կ.Խոդիկյանի «Լիր արքայի ծաղրածուն» եւ այլն:

1974թ-ից դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1995-2007թթ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը: 1986թ. պարգեւատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2005թ.` «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումով, 2008թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով: 1974թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` ՀՀ նախագահի մրցանակին (Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերետի համար), 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

website by Sargssyan