Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի հար­ցը, ոչ իշ­խա­նա­կան հատ­վա­ծում վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը թեժ աշ­նան կհան­գեց­նեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ինչպես գրեթե ամեն տարի, 2019 թվականի ամառը ևս զերծ չէ թեժ աշնան վերաբերյալ դիտարկումներից: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ՝ կան որոշ գործընթացներ, որոնք, ի վերջո, թեժ աշնան կհանգեցնեն:

«Թեժ աշունը պայմանավորված կլինի ոչ միայն քաղաքական վերադասավորումներով, այլև մի շարք խնդիրներով, որոնք իրենց հանգուցալուծումը պետք է ստանան հենց այդ ժամանակահատվածում: Առաջին հերթին խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է, որը սեպտեմբերին պետք է ԱԺ օրակարգ մտնի: Հիմա տեսնում ենք, որ իշխանական թևում կան մարդիկ, որոնք արդեն հայտարարում են կոնվենցիային դեմ քվեարկելու մասին:

Կան կարծիքներ, թե սա իշխանության տրոհման առաջին արարն է լինելու, բայց, ըստ իս, սա ոչ թե առաջին, այլ հերթական արարն է լինելու, որովհետև այժմ էլ ենք տեսնում, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ օրենսդիր մարմնում, շատ ավելի ադեկվատ են գնահատում երկրում ստեղծված իրավիճակը և այն, որ բարձրագույն իշխանությունը չի լուծում այն խնդիրները, որոնց լուծման ակնկալիքով մարդիկ 2018թ. ապրիլ-մայիսին դուրս էին եկել փողոց: Հետևաբար, մի կողմից՝ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, իշխանության տրոհումը, մյուս կողմից՝ ոչ իշխանական հատվածում վերադասավորումները թեժ աշնան կհանգեցնեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ աշունն իսկապես թեժ է լինելու, և քաղաքական ուժերը դուրս են գալու պայքարի նոր շրջան:

Խոսելով ներկայիս փուլի մասին, դիտարկելով նաև գրեթե մեկուկես տարվա ճանապարհը՝ քաղաքագետն ընդգծեց. «Անցած տարվա իրադարձությունները ձևով իսկապես հեղափոխություն էին, իսկ բովանդակությամբ՝ իշխանափոխություն:

Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից առաջ մի տարածված ձևակերպում կար, ըստ որի՝ նախորդ իշխանությունները ձգտում են «մեկ օլիգարխի համակարգի» կայացմանը: Այսինքն, որ Հայաստանում տնտեսական, քաղաքական համակարգը կախված լինի մեկ անձի որոշումներից: Իշխանափոխությունից հետո այդ առումով իրականում բացարձակապես ոչինչ չի փոխվել: Այսօր Հայաստանում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերը մեկ մարդ է լուծում:

Պարզապես, եթե նախկինում այդ «մեկ օլիգարխի տնտեսության», «մեկ օլիգարխի համակարգի» կառուցումը հանրային լեգիտիմություն չուներ, ինչը խանգարող հանգամանք էր, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը դեռ ունի այդ հնարավորությունը: Ավելին՝ եթե իշխանությունները նախկինում գոնե ֆորմալ առումով պահում էին իշխանության ճյուղերի որոշակի անկախություն, ապա այսօր այլ իրավիճակ է:

Ն. Փաշինյանը փորձում է ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև դատական համակարգը ևս սեփականաշնորհել: Կան մարդիկ, որոնք այս ամենը ծափահարություններով են ընդունում՝ ասելով՝ այո՛, նախկինների հետ միայն այսպես պետք է պայքարել: Սա դեռ աշխատում է, բայց այն պահին, երբ դատական համակարգում տեղի ունեցող այս անառողջ երևույթները ազդեն նաև շարքային քաղաքացիների վրա, պատկերը կփոխվի»:

Բերելով Վրաստանի օրինակը՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց. «Սահակաշվիլիի օրոք ունեզրկվեց Վրաստանի ավելի քան 20 հազար քաղաքացի, և նրանցից ոչ բոլորն էին նախկին իշխանության օրոք հարստացածներ, պետությունը թալանածներ: Նրանց շարքերում նաև մարդիկ էին, որոնք զրոյից բիզնես էին սկսել, բայց համատարած կուլակաթափության փուլում իրենց հերթն էլ հասավ: Մեզ մոտ նույն գործընթացն է լինելու:

Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ լոյալ լինելով Ն. Փաշինյանին՝ կարող է խուսափել ապագա կուլակաթափության գործընթացներից, ուրեմն հեռու է քաղաքականությունից: Նիկոլ Փաշինյանի համար կարևորը միայն ինքն է ու իր անձնական իշխանությունը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակի հետ կփորձեն ինչ-որ վտանգ ներկայացնել, նա այդ մարդկանց հեռացնելու է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտից:

Բայց այդ խոշորներին վերացնելու պարագայում տուժելու են նաև փոքրերը. քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգալու, թե ինչ է նշանակում, երբ երկրում ամբողջատիրություն է: Եթե իշխանություններին հաջողվի ճնշել երկրորդ նախագահին, վերջնականապես խաղից դուրս հանել նաև այլ քաղաքական գործիչներին ու ուժերին, հերթը հասնելու է լրատվամիջոցներին»:

Իշխանության վարքագիծը, քննադատություններն ու սխալները շարունակաբար սվիններով ընդունելու դրսևորումները քաղաքագետի համար զարմանալի չեն:

«Նիկոլ Փաշինյանը, որպես լրագրող և քաղաքական գործիչ, կայացել է լևոնտերպետրոսյանական և ՀՀՇ-ական միջավայրում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի պարագայում երբեք իր սխալները չի ընդունել: Մարտի 1-ը երկու կողմ է, չէ՞, ունեցել՝ իշխանություն և այն ժամանակվա ընդդիմություն:

Բայց եթե վերլուծենք Լ. Տեր-Պետրոսյանի ելույթները, այնպիսի տպավորություն կունենանք, որ Մարտի 1-ին իշխանությունները սատանաներ էին, իսկ մյուս կողմում ոտքերն ամպոտ անձինք, որոնք պայքարել են վեհ գաղափարների համար: Այնուամենայնիվ, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ այդ մարդկանցից մեկը պատգամավորի մանդատ ստացավ, մյուսը՝ դեսպանի պաշտոն ու հանգիստ նստեց իր տեղը:

Այսինքն, մարդիկ ուղղակի քեշ փողի ու իշխանության պայքար էին մղում, բայց իրականում դա չէին ընդունում՝ չընդունելով նաև սխալները: Ու քանի որ Ն. Փաշինյանն այդ միջավայրում է կայացել, նա իր սխալները երբեք չի ընդունի: Նրան քննադատելու դեպքում երբեք չպետք է ակնկալել, որ նա ադեկվատ արձագանք է տալու: Մարդիկ կարծում են, թե վերին աստիճանի ճշմարտության կրողն են:

Հետևաբար, պետք չէ սպասել, որ քննադատությունը ադեկվատ կընդունեն: Նման բան չի լինելու: 

Հիշենք՝ նախկին իշխանությունները ճնշման տակ «ժեռտվա» տվեցին Տիգրան Սարգսյանին, իսկ քաղաքական օրենքները նույնն են: Իշխանության ղեկին կլինի Սերժ Սարգսյանը, Փաշինյանը, թե մեկ այլ մարդ, միևնույն է, եթե հանրության կողմից ճնշում չկա, իշխանությունը ադեկվատ չի լինում, անում է այն, ինչ ուզում է:

Հետևաբար, որքան էլ քննադատեն, իրական կյանքում փողոցում մարդ չկա: Այս պարագայում հատկապես այս իշխանությունն իրեն ադեկվատ չի պահելու: Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում շատ վտանգավոր բան ասաց: Խոսքը «ընդդիմությանը տանկերով ճզմելու» մասին է: Սա պետք է հասկանալ՝ իմանալու, թե ում հետ գործ ունեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին