Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ը կրճա­տել է ՀՀ-ին ու Ար­ցա­խին տրա­մադր­վող աջակ­ցու­թյու­նը. որո՞նք են պատ­ճառ­նե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են կրճատել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը: 2020թ.-ին այն կկազմի ընդամենը 6,75 մլն դոլար: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալներն` ըստ տարբեր տարիների: Համեմատության համար նա նշում է, որ 2019թ. այդ գումարը 6,4մլն դոլար է, 2018-ին` 6,80 մլն, 2017-ին` 26,41 մլն, 2016ին` 23,10 մլն: 2020թ. նախատեսված գումարից 100 հազար դոլար կտրամադրվի կրթության ոլորտին, 800 հազար դոլար՝ տնտեսական զարգացմանը, 3,1 մլն՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին, 1,5 մլն դոլար՝ անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար), իսկ մնացածը` այլ ոլորտներին: «Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ՀՀ-ն ստացել է 2011թ.` 45,2 մլն:

Հայտնի է, որ ԱՄՆ-ը ՀՀ-ից հետո աշխարհում միակ երկիրն է, որն ուղղակի ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին: Եվ մտահոգիչ է տեղեկանալը, որ այդ աջակցությունը նույնպես նվազելու է: Արցախը ֆինանսական աջակցություն էր ստանում առավելապես ականապատված տարածքների ականազերծման նպատակով, այսինքն` դա ոչ միայն զուտ ֆինանսական, այլև անվտանգային նշանակություն ուներ:

Այս համատեքստում չնայած Ադրբեջանը նույն խողովակով ԱՄՆ-ից ստանում է ընդամենը 2,5 մլն դոլար, սակայն անվտանգության քաղաքականության խողովակներով ԱՄՆ-ն այդ երկրին տրամադրում է մոտ 100 մլն դոլարի աջակցություն, իսկ Հայաստանին` ոչ մի դոլար: Կարևոր է հասկանալ, թե ինչու այս գերտերությունը Հայաստանում «աննախադեպ» ժողովրդավարական գործընթացներից հետո փոխանակ մեծացնի, ավելի է նվազեցնում տրամադրվող աջակցությունը:

Մտաբերենք, թե ինչ մեծ ակնկալիքներ ունեին հեղափոխական իշխանությունները, որ ժողովրդավարական Արևմուտքը բարձր կգնահատի ժողովրդական հեղափոխությունը, կբարձրանա Հայաստանի միջազգային հեղինակությունը և, ըստ այդմ, որպես ժողովրդավար երկիր մեզ ավելի կգնահատեն:

Օրերս էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, մի քանի օր շարունակ ունեցել տարբեր հանդիպումներ կոնգրեսականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, ներկայացրել Հայաստանում գործընթացները: Այն նույն Արարատ Միրզոյանը, ով մինչ ԱՄՆ գնալը հայտարարում էր, որ «Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը, այլ ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան»:

Հիշենք նաև, թե ինչպես էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել, որ ԱՄՆ-ն զրո ուշադրություն է հատկացրել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին:

Անշուշտ, ժողովրդավարությունը լավ քաղաքական կապիտալ է, հատկապես բռնապետական երկրների հարևանությամբ գտնվելիս, այն ամենից առաջ լավ կապիտալ է մեզ համար, մեր ներքին զարգացման համար, սակայն ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր վճռորոշը պետությունների կոնկրետ ազգային շահերն են: ԱՄՆ-ը միայն Հայաստանի հարցում չէ, որ նվազեցրել է ֆինանսական աջակցությունը: 

Դոնալդ Թրամփի` նախագահ դառնալուց հետո վերանայել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, անգամ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հարցում ԱՄՆ-ը դարձել է պահանջկոտ և ուղիղ տեքստով հայտարարել է, որ այլևս հենց այնպես փողեր չեն բաժանվելու, որ ամերիկացի հարկատուների գումարները ծախսվելու են միայն այն նպատակներով, որոնք կոնկրետ օգուտ են բերում ԱՄՆ-ին:

Եվ այդ տրամաբանությամբ ԱՄՆ-ի շահերն այսօր տարածաշրջանում ավելի շատ համընկնում են Ադրբեջանի, քան Հայաստանի հետ: Ադրբեջանը ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ ունի ռազմավարական համագործակցություն: Իսկ Իրանը Իսրայելի հետ կիսապատերազմական վիճակում է:

Հայաստանը ռազմավարական սերտ հարաբերություններ ունի այնպիսի երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի հակառակորդներ են հանդես գալիս: Ռուսաստանի և Իրանի դեմ ԱՄՆ-ը միջազգային պատժամիջոցներ է կիրառում, իսկ այդ երկրների հարցում Հայաստանը ԱՄՆ-ին աջակից լինել չի կարող, բայց Ադրբեջանը կարողանում է: Ադրբեջանը նաև տարածք է տրամադրում ԱՄՆ-ին Աֆղանստանում գործողությունների համար:

Արդեն պարզ է, թե ինչու է Ադրբեջանին ԱՄՆ-ն ավելի շատ գումար հատկացնում` չնայած Հայաստանի համեմատ (և ոչ միայն) այդ երկիրը ծայրահեղ բռնապետական պետություն է: Հետևաբար այս պայմաններում մեծ-մեծ խոսելը, թե «Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը, ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան», առնվազն տարօրինակ է:

Միացյալ Նահանգների վրա հոխորտալուց հետո իմաստ չունի օրերով անարդյունավետ «վոյաժներ» անել ԱՄՆ-ում` փորձելով ապարդյուն համոզել, որ տեսեք, թե ինչ լավ ժողովրդավարական երկիր ենք, աջակցեք մեզ: ԱՄՆ-ում հայ լոբբիստների ջանքերով վաղուց հնարավոր է եղել հասկացնել, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներ չբանեցնեն Ռուսաստանի և Իրանի հետ կապված:

Այս պայմաններում անգամ ԱՄՆ-ը շարունակել է ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախին: Հետևաբար պետք է շատ զգույշ և կոռեկտ լինել հայտարարություններում: Պետք է հրաժարվել պատրանքներից, թե ժողովրդավարական կիսատ-պռատ բարեփոխումներով կարելի է տպավորություն թողնել աշխարհի վրա:

Հարկավոր է շատ կոնկրետ փոխշահավետ համագործակցության ծրագրեր առաջ տանել: Իսկ եթե նման ծրագրեր չկան, ապա պարզապես հարկավոր է խելամիտ լինել և չվնասել արդեն կառուցված նորմալ հարաբերություններին: Այլապես աջակցությունը ոչ միայն կշարունակի նվազել, այլև գուցե առհասարակ դադարեցվի:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»