Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որքա՞ն է «սև ցուցակից» դուրս եկած քաղաքացիների իրական թիվը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

 

 

 

Վարչապետ նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր (37:00-37:30), որ հեղափոխությունից հետո 130 հազար մարդու վարկային պատմություն է «մաքրվել»։ Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հունիսի 4-ին ԱԺ ամբիոնից կասկածի տակ դրեց այս հայտարարության արժանահավատությունը, գրում է Fip.am-ը:

 

«Հիմա կառավարությանը զեկուցել են, որ 130 հազար մարդ այլևս սև ցուցակներում չէ։ Արդյո՞ք այդպես է, ես կարծում եմ այստեղ խաբեություն կա և չի ներկայացված ճիշտ թիվը, որովհետև եթե մեր շրջապատում հարցնենք, չենք գտնի որևէ գյուղացի, որը այլևս սև ցուցակում չի»,- հայտարարեց Բագրատյանը

 

Փաստերի ստուգման հարթակը որոշեց պարզել, թե որքա՞ն է «սև ցուցակից» դուրս եկած քաղաքացիների իրական թիվը։

 

Մասնավորապես, մենք հարցում ուղարկեցինք ԱՔՌԱ վարկային բյուրո՝ խնդրելով հայտնել, թե քանի քաղաքացու վարկային պատմություն է բարելավվել, այլ կերպ ասած՝ քանի քաղաքացի է դուրս եկել «սև ցուցակից»։

 

Ի պատասխան մեր հարցման՝ վարկային բյուրոյից տեղեկացրեցին, որ խոսքը մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած մինչև 50 հազար դրամ մայր գումարով վարկերի մասին է։ Ըստ այդմ՝ որոշման շնորհիվ բարելավվել է ավելի քան 126 հազար մարդու վարկային պատմություն։

 

Մենք կապ հաստատեցինք նաև Կենտրոնական բանկի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ իրականում այս որոշման շնորհիվ բանկերի «սև ցուցակներից» հանվել է 126 585 քաղաքացու անուն, այսինքն՝ ճիշտ այսքան մարդ նորից կարող է դիմել բանկերին և վարկային կազմակերպություններին նոր վարկեր ստանալու համար։ Ավելին՝ 20 հազար 889 վարկառուի 11 մլրդ 817 մլն դրամի տույժեր և տուգանքներ ներվել են։

 

Հավելենք, որ ներված մոտ 130 հազար վարկային պարտավորությունները, որոնք վերաբերում էին մինչև 50 հազար դրամ մայր գումարով վարկերին, ոչ միայն դրամային վարկերն էին, այլև ներառում էին մանր կենցաղային տեխնիկայի, էլեկտրատեխնիկայի և կապի սարքավորումների ձեռքբերման համար բանկերի հետ կնքված պայմանագրերը։

 

Այսինքն՝ ապառիկ պայմաններով, օրինակ, հեռախոս գնած և մարումներն ուշացրած քաղաքացիները ևս գտնվում էին այս ցուցակում։ Ամփոփելով ԱՔՌԱ վարկային բյուրոյից և Կենտրոնական բանկից ստացված պարզաբանումները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից հունիսի 4-ին արված հայտարարությունը՝ կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թիվը գրեթե համապատասխանում է իրականությանը։

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին