Գնացքի հետևից վազելու «մարտավարությունը» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 05.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գնացքի հետևից վազելու «մարտավարությունը» Մաշկի ծակծկոց եւ նյարդաբանական խանգարումներ. Հայտնի է դարձել կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանիշների մասին 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ» «Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես» Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես» «Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից Առյուծներ հնարավոր են լարված պահեր․ հունիսի 5-ի աստղագուշակը Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին»

Ընդ­դի­մա­դիր դաշ­տի վա­կու­ու­մը լցնե­լու ժա­մա­նա­կը

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում վերահաստատել է իր մտադրությունը՝ ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ` չնայած այս պահին անազատության մեջ է: Նա վստահ է, որ Հայաստանում արդեն ձևավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը, այսինքն` Նիկոլ Փաշինյանի դեմ է տրամադրված քաղաքական դաշտի մեծ մասը:

«Ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ միակը:

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը»,- «Գոլոս Արմենիի» թերթի հետ զրույցում ասել է Ռ. Քոչարյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

Իսկ իշխանության հարցն էլ կորոշվի փողոցում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Փաստորեն, Քոչարյանը կոնկրետ քաղաքական հայտ է ներկայացնում: Եվ ի՞նչ է ստացվում, Քոչարյանի դեմ դատավարությունը փաստացի լեգիտիմացրել է նրա վերադարձը քաղաքականություն:

Որքան ձգձգվում է այդ դատավարությունը, այնքան Քոչարյանն ավելի վստահ է խոսում: Եվ եթե ստացվի այնպես, որ հնարավոր չլինի ապացուցել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, ապա նա լիովին «մաքրված» մտնելու է քաղաքական պայքարի մեջ:

Սակայն առայժմ նրա քաղաքական հավակնությունները զսպվում են դատարաններում:

Այս ամենին զուգահեռ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտում լուրջ վակուում է առաջացել: Խորհրդարանական ընդդիմությունը միասնական չէ` ընդդեմ իշխանության: Մի կողմից նրանք բոլորն էլ ընդունել են հեղափոխությունը, սակայն մյուս կողմից երբեմն գործում են միմյանց դեմ: Փաշինյանի կառավարության գործունեության քննադատությունը արմատական չէ: 

Իսկ արտախորհրդարանական դաշտում համախմբման փորձեր արդեն արվում են: Դատաիրավական բարեփոխումների հետ կապված 7 կուսակցությունների հայտարարությունը դրա մեկնարկն էր: Ըստ այդմ, ունենք հետևյալ պատկերը: Ընդդիմադիր քաղաքական դաշտը ապակենտրոնացված է և ցրված, այն գործող իշխանությանը համարժեք բևեռ չէ: 

Այդ վակուումը, այսպես, թե այնպես, պետք է լցվի: Բայց իշխանությունն այնքան է ապականել այդ դաշտը` «սևերի և սպիտակների» առասպելական բաժանումով, որ այն կարողանում է լցնել Ռոբերտ Քոչարյանը` անգամ գտնվելով անազատության մեջ:

Բայց Քոչարյանը միաժամանակ գիտակցում է, որ իր անձի շուրջ համախմբումը դժվար է լինելու: Նա փաստում է, որ «այդ գործընթացներում ինքը կարևոր օղակ կլինի, սակայն ոչ միակը»: Իսկ թե որ անձի շուրջ կարող է լինել կոնսոլիդացիան, բաց հարց է մնում:

Այսօր Փաշինյանը մենաշնորհել է քաղաքական լիդերությունը: Նա, լինելով իշխանություն, ավելի շատ ցույցեր է անում, քան ընդդիմությունը: Սակայն լիդերի լեգիտիմության անկումը զուտ ժամանակի հարց է:

Քոչարյանը կարծում է, որ այս աշնանն արդեն կավարտվի ընդդիմության համախմբման գործընթացը, բայց իրականում այն նոր է սկսվելու:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

website by Sargssyan