Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնվիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդ... ԲԼՈԳ
«Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հա­վե­լյալ գնով վա­ճա­ռել հրա­դա­դա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ․ Ալեքսանդր Կոցը՝ Խուդաֆերինի հակահարձակման մասին Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի էն որ գրել էի վաղը, այսօր եղավ. ու մտածեք, թե ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին. Արծրուն Հովհաննիսյան Հունաստանը Գերմանիային, Իսպանիային եւ Իտալիային հորդորել է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Առաջնագիծ մեկնած և ժամկետային զինծառայող հայ հայտնիները ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը. ՊՆ Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Էրդողանը Մակրոնին դատապարտել Է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար Թաթան 10․000 դոլար է նվիրաբերել Արցախին Իսրայելը եւ ԱՄԷ-ն ավիահաղորդակցության եւ անանցագրային ռեժիմի շուրջ համաձայնագիր են կնքել Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Ոչնչացվել է ադրբեջանական բանակի մեկ գնդապետ և երկու փոխգնդապետ (լուսանկարներ) Արմեն Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Տաթև Անտոնյանին Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշ կետեր փակվել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են»․ Պեսկով Հակառակորդի դիրքը գրաված տղաները. տեսանյութ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման

«Ան­վա­նե­ցինք հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, որ ծած­կենք հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան պա­կա­սը»

Ատելության ու անհանդուրժողականության չափաբաժիններն, ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի, թելադրված խաղի կանոններ են: Հոգեբանի դիտարկումներով՝ կան մի քանի գործոններ, որոնք թույլ չեն տա այլ՝ ավելի մեղմ պատկեր տեսնել Հայաստանում:

«Հեղափոխության սկզբում «թավշյա», «սիրո և հանդուրժողականության» վերաբերյալ կարգախոսներ եղան: Նման պիտակավորումները, ինչպիսին տվյալ պարագայում սերն ու հանդուրժողականությունն են, լինում են այն դեպքում, երբ այդ ամենի ներքո անպայման պետք է աշխատի անհանդուրժողականությունը: Ընդհանրապես նման բաների մասին խոսում են այն դեպքում, երբ ունեն դրա պակասը:

Այսինքն, ի սկզբանե մենք գիտեինք, որ պակաս է լինելու, գիտեինք, որ ունենալու ենք անհանդուրժողականություն, և ի սկզբանե մենք այն անվանեցինք հանդուրժողականություն, որ ծածկենք այդ պակասը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հոգեբանը:

Խոսելով մյուս գործոնի մասին՝ նա շեշտեց հեղափոխությանը մասնակցած այն շերտի մասին, որն անհանդուրժող է.

«Այդ շերտի լեքսիկոնը բաղկացած է ոչ նորմատիվ բառապաշարից, ինչն էլ իր հերթին խրախուսում է այսօրվա լիդերը՝ նման բառապաշար օգտագործելով ամենաբարձր մակարդակներում:

Հաշվի առնելով այս ամենը՝ մենք ինչո՞ւ պետք է իրավիճակի մեղմացում ունենայինք: 

Մենք մեղմացում չենք ունենալու: Այդ անհանդուրժողականության և ատելության մեջ մենք անձնական ագրեսիաների ռեալիզացիա ենք ունենալու: Այս ամենի հիմքում այդ ատելությունը արտահայտող մարդկանց անձնական ֆիասկոներն են, և իրենք այդ անձնական ֆիասկոներն արտահայտում են հենց այս դաշտում:

Հոգեբանի կարծիքով, լիդերն առաջին օրինակը պետք է լինի թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ. «Սա շատ կարևոր օրինակ է, բայց մենք սովոր ենք ասել՝ հասարակությունը սա է ուզում: Երեխան էլ դպրոց գնալ չի ուզում, բայց իրեն տանում են, չէ՞, դպրոց, և ինչ-որ ձևով մոտիվացիաներ են ստեղծում:

Մենք հասարակությունը կրթելու խնդիր ունենք, որը խորհրդային շրջանից հետո տարիներ շարունակ չի լուծվել: Մենք այսօրվա դրությամբ չկրթված հասարակություն ունենք, և այսօրվա դրությամբ ոչինչ չի արվում այդ հասարակությանը կրթելու և ուրիշ դաշտ բերելու համար:

Հիմա հակառակն է արվում: Վարչապետի վերջին հարցազրույցը նույնպես համեմված է անկիրթ լեքսիկոնով, ինչը հարիր չէ ոչ ոքի, ուր մնաց՝ հանրապետության ղեկավարին:

Դրանից հետո էլ ի՞նչ սպասումներ պետք է ունենանք: Վարչապետն այսօր զբաղված է պոպուլիզմով: Վերցրել է հասարակության ամենալայն շերտը, ում ականջի համար այդ լեքսիկոնը հարմար է, և փորձում է այդ լեզվով խոսել, որպեսզի այդ շերտին տոնուսի մեջ պահի, որ այդ շերտի համար պոպուլ յար լինի: Այստեղ դուր գալու խնդիրն է:

Եթե մենք սկսենք երեխային դուր գալու համար դպրոց չուղարկել, դրանով երեխային միայն վատություն կանենք: 

Նա կասի՝ ինչ լավն են ծնողներս, բայց հասարակության համար ոչ պիտանի անձնավորություն կմեծանա: Նույն բանն անում է վարչապետը, փորձում է դուր գալ ժողովրդին, ինչը, բնականաբար, վնասում է ժողովրդին: Նա չի թելադրում ցենզ, որին պետք է այդ ժողովուրդը ձգտի:

Ցենզ թելադրելու ձգտում ես չեմ տեսնում թե՛ վարչապետի, թե՛ շրջապատող թիմի մոտ»: Հոգեբանի համար մտահոգիչ է հատկապես լեզվի խնդիրը:

«Վարչապետը փորձում է ժողովրդի մոտ դրոշի և զինանշանի նկատմամբ հարգանք ձևավորել, բայց ազգի առաջին խորհրդանիշը լեզուն է, հետո նոր դրոշն ու զինանշանը:

Չեմ կարծում, թե լեզուն ապականելը, բայց դրոշի համար ինչ-որ մարդու աշխատանքից հանելը և պոպուլիստաբար գոռգոռալը ճիշտ է»,-ասաց նա:

Միհրդատ Մադաթյանի խոսքով, ընդհանրապես խորհուրդներ տալիս են այն ժամանակ, երբ մի բան սխալ է, կամ մի բան պարզապես այն չէ. «Իսկ երբ ամեն բան սխալ է, խորհուրդն անիմաստ է դառնում: Մարդկանց հարգել է պետք: Դիմացինն էլ է ծնող և ունի երեխաներ, ընտանիք:

Բայց մենք այս ամենը հաշվի չենք առնում, հեղափոխության շրջանում սև պաստառներ ենք կպցնում մարդկանց անուններով, երեխային ասում՝ չես ամաչո՞ւմ, որ այդպիսի ծնող ունես: Ժողովրդի այն հատվածին, որն արժեքներ չունի, պետք է կրթել: Իրենց երեխային որ սիրեն, իմ երեխային չեն հայհոյի, որ իրենց ծնողին սիրեն, իմ ծնողին չեն հայհոյի;

Զազրախոսությունների հեղինակները մարդիկ են, որոնք գեթ մեկ հասարակական խնդիր չեն կարողանում լուծել:

Այդուհանդերձ, Facebook-ում հեշտ է զազրախոսություններ անելը, վիրավորելն ու սպանելը, բայց մարդուն խոսքով դրական ու լավ բան մաղթելը շատ դժվար է»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խոսքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը բերում է նրան, որ մարդը նման անպատասխանատվությամբ է վերաբերվում նաև իր կյանքին. «Իսկ կյանքին անպատասխանատու վերաբերվող մարդիկ երկիր չեն կարող ղեկավարել, այն էլ մի երկիր, որը թելից կախված իրավիճակում է, և այդ թելը կարելի է շատ հեշտ կտրել:

Խոսքին պատասխանատու չվերաբերվող անձինք սովորաբար էգոցենտրիկ են լինում, և իրենց «ես»-ն ավելի բարձր են դասում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan