Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգամ էին Գյու... ԲԼՈԳ
Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրվա խորհուրդը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ցու­ցադ­րա­կա­նու­թյան և իրա­կա­նու­թյան բա­խու­մը

Ուղղաթիռի պատմությունը անհասկանալի աղմուկ բարձրացրեց, նույնիսկ վարչապետը հարկ համարեց անդրադառնալ մեկ առանձին վերցրած ինֆորմացիայի, ինչը շատերի շրջանում տարակուսանքի տեղիք տվեց:

Սակայն երևի թե նման արձագանքը կարելի է սպասելի համարել, քանզի խոսքը նոր իշխանությունների համար ցավոտ թեմային է վերաբերում: Հաստատ հիշում եք, որ իշխանափոխության սկզբում «պատահական» տեսանյութեր կամ լուսանկարներ էին հայտնվում մետրոյով, հասարակական այլ տրանսպորտով, ոտքով, հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի, նախարարների ու այլ պաշտոնյաների մասին:

Խոսվում էր (և է) ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասին: Եվ հասկանալի է, որ փորձ էր արվում ձևավորել «ժողովրդի ծոցից դուրս եկած», «ժողովրդի» իշխանության կերպար:

Սակայն իշխանությունը մի հետաքրքիր հատկություն ունի. այն երբեմն պարտադրում է իր «կանոնները»:

Անշուշտ, թե՛ անվտանգության առումով, թե՛ արարողակարգի առումով, թե՛ օպերատիվության առումով պարտադիր է, որ երկրի վաչապետին ուղեկցի համապատասխան «կորտեժը»: Սա աներկբա է:

Եվ միանգամայն իրավացի է Փաշինյանը, երբ գրում է. «ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: 

Սրանից իրադարձություն պետք չի սարքել»: Սակայն մեկ լուրից իրադարձություն սարքեցին հենց իշխանությունները՝ դրանով իսկ խոստովանելով, որ սա իրենց համար չափազանց ցավոտ թեմա է:

Ստացվում է, որ ժողովրդականությունը և ճոխությունները պատերազմում են միմյանց դեմ: Իսկ դա գուցե հասարակությունը, մեղմ ասած, «ճիշտ չհասկանա»: Դրա մասին են վկայում նաև «հին, բարի Քաշքայիի», «սիմինդի» մասին գրառումները: Սակայն հասկանալի է, չէ՞, որ կգտնվեին մարդիկ, որոնք կհրապարակեին «Քաշքային» ուղեկցող մեծաքանակ կորտեժի լուսանկար կամ տեսանյութ, ինչը եղավ:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ «կորտեժներ» ուղեկցել են բոլոր ղեկավարներին, ու այդպես լինելու է միշտ, որ պարզապես չի կարող երկրի ղեկավարը առանց անվտանգության ուղեկցության շրջել, մյուս կողմից՝ այն, որ նախկին որևէ նախագահի արձակուրդի օրերին այսպիսի ընդգրկուն «կորտեժ» չի ուղեկցել: Խնդիրը մատուցումն է: 

Ժողովրդական վարչապետի իմիջը չի ձևավորվում առանց ուղեկցության շրջելու (ո՛չ արարողակարգը, ո՛չ անվտանգության համար պատասխանատու կառույցները պազապես թույլ չեն տա), եգիպտացորենի կողիկ ուտելու միջոցով: Այնպես որ, ցուցադրականությունը ի վերջո կհակադրվի իրականությանը:

Դրա փոխարեն ավելի լավ է անել քայլեր, որոնք կբերեն երկրի ու ժողովրդի իրական բարեկեցության: Այսինքն, ուղղակի գործ անել է պետք, այլ ոչ թե ցույց տալ բաներ, որոնք իրականության հետ աղերսներ չունեն, կռիվ տալ ամեն մի հրապարակման հետ, ամեն մի քննադատության հետևում նախկինների ստվերները տեսնել, առավել ևս՝ չարժի փափագել, որ մեր երկրում որևէ մեկը «բոմժ» դառնա կամ այնպիսի վիճակում հայտնվի, որ «պերաշկիից ավելի» ոչինչ չկարողանա գնել:

Իշխանությունների նպատակն ու քայլերը լրիվ հակառակին պիտի միտված լինեն:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

website by Sargssyan