Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մշա­կույ­թի հաշ­վին խնա­յե­լը մեղք է ազ­գի ապա­գա­յի հան­դեպ»

ИНТЕРВЬЮ

«Փաստի» զրուցակիցն է բանաստեղծ, թարգմանիչ հրապարակախոս Լևոն Բլբուլյանը:

-Պարոն Բլբուլյան, ինչպիսի՞ն է հայաստանյան մշակութային կյանքը ձեր աչքերով: Ունե՞ք այն մտավախությունը, որ անորակությունն սկսել է գերիշխել:

- Նման հարցի պատասխանելու առիթներ էլի եմ ունեցել և, ցավոք, պատասխանները վերջին 15-20 տարիների ընթացքում գրեթե իրարից չեն տարբերվել: Հիմա էլ մխիթարական քիչ բան կա նշելու, ու մոտավորապես նույնը պիտի ասեմ: Առաջին հայացքից մեր մշակութային կյանքն, իհարկե, հարուստ է ու բազմազան, մանավանդ, եթե հետխորհրդային առաջին տասնամյակի մեռյալ շրջանի հետ համեմատենք: Ցուցահանդեսների, շնորհանդեսների, համերգների, փառատոների պակաս, կարծես, չկա:

Բաց ոչ անկարևոր մի հանգամանք խանգարում է դրանով լիարժեք ուրախանալ: Անկանոն այդ եռուզեռի մեջ բոլորովին խաթարվել են գնահատման չափանիշները, հաճախ թացն ու չորը խառնվում են իրար և, այո, գրեթե բոլոր ոլորտներում նահանջ կա, անճաշակությունը կամ միջակությունն է սկսել գերիշխել:

Ի՞նչ երգեր են հնչում գրեթե բոլոր հեռուստաալիքներով ու ռադիոկայաններով, զվարճանքային ներկայացումներն սպառնում են թատրոններից դուրս մղել լուրջ ու խորը, ասելիք ունեցող դրամատուրգիան, գրախանութները հեղեղված են ինքնակոչ գրողների՝ հաճախ ոչ մի քննության չդիմացող գրքերով:

Չնչին բացառությունները եղանակ չեն ստեղծում ու չեն կարող ստեղծել, որովհետև մեզանում հաճախ ոչ այնքան ձիրքն ու տաղանդն են դեր խաղում, որքան գործնական ու նախաձեռնող բնավորությունը:

Ունես այդ հատկանիշները, մանավանդ որոշ կարևոր կապերի, ֆինանսական հնարավորությունների հետ միասին, կարող ես, ասենք, սիրողական մակարդակի քո ցուցահանդեսը «մշակութային լուրջ իրադարձություն» դարձնել հենց մամուլի ու հեռուստատեսության օգնությամբ:

-Ինչպե՞ս եք գնահատում երկրի մշակութային քաղաքականությունը: Ճի՞շտ ուղղությամբ ենք գնում:

-Դե, համապատասխան «գլխավոր գերատեսչությունը»՝ մշակույթի նախարարությունը, վերջերս փակվեց, ու ես էլ այն մարդկանց թվում եմ, որոնք ցավ ապրեցին դրա համար: Մի տեսակ վիրավորական է, որ իրեն մշակութային համարող ազգի պետությունը մշակույթի նախարարություն չունենա:

Բայց դե, եղածը եղած է արդեն: Հիմա շատ կարևոր է, որ մշակույթի գործը տնօրինող մարդիկ, թող որ այլ կարգավիճակում, այնպես գործեն, ի հեճուկս դժգոհողներիս, այնպիսի ծրագրեր իրականացնեն, որ մշակույթի ոլորտում էլ «իրավիճակ փոխվի», որի կարիքը շատ կա: Եվ դա բացառված չէ բնավ:

Ի վերջո գիտենք՝ կարևորն անունը չէ, այլ այն, թե «ինչ կա ամանում»:

Գուցե այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե որն է մշակութային քաղաքականություն կոչվածը: Դե, երբեմն թղթի վրա գրված ամեն ինչ շատ գեղեցիկ ու տպավորիչ կարող է լինել, բայց այդպես էլ կյանքի չկոչվել (քի՞չ ենք նման բաների վկա եղել անցյալում): Պարզապես շատ կուզենայի, որ, ասենք, մեր երգարվեստն ի վերջո դուրս գա ռաբիսի ակնհայտ գերիշխանությունից, մեր ականջները փրկվեն արաբա-թուրքական տարրերով «տաշի-տուշիներից» ու սրտաճմլիկ ողբերից, որ մեր հեռուստաեթերը սերիալախեղդ չլինի, որոնցում անարգել աղճատվում է հայոց ոսկեղենիկ լեզուն: 

Ուզում եմ այսօր էլ կարողանանք «Սարոյան եղբայրների», «Մենք ենք, մեր սարերի», «Եռանկյունու» մակարդակի ֆիլմեր ստեղծել, այսինքն՝ նորից հայկական կինո ունենանք, որ ինքնակոչ գրողների՝ գրախանութները հեղեղած շքեղակազմ, բայց հիմնականում թույլ ու անբովանդակ գրքերի առատութան մեջ ժամանակակից տաղանդավոր գրողների ստեղծագործություններն անուշադրության չմատնվեն, ինչպես հարկն է քարոզվեն ու հասնեն ընթերցողին, ընդհանրապես գնահատվեն, արժևորվեն մշակույթի բոլոր ոլորտներոմ ճշմարիտ, ազգային արժեքներ ստեղծող մարդիկ, ի վերջո վերադառնա մեր սիրելի մայրաքաղաքի երբեմնի ոգեղեն մթնոլորտը, ընդհանրապես հայ մարդը կարողանա նաև հոգևորով ապրել, գեղեցկացնել ու իմաստավորել իր կյանքը:

Ի դեպ, չպիտի անտեսվի նաև այն հանգամանքը, որ առաջին հայացքից իսկույն աչքի զարնող մշակութային եռուզեռը հիմնականում մայրաքաղաքային բնույթ ունի: Կարծում եմ` վաղուց հասունացել է ժամանակը, որ ինչ-ինչ քայլեր ձեռնարկվեն, ինչ-որ մեխանիզմներ մշակվեն, որ եթե ոչ նման եռուզեռ, ապա գոնե որոշ աշխուժացում նկատվի նաև հեռու ու մոտ մարզերում:

Հասարակության մեջ ճաշակի համընդհանուր անկումը, միջակության հաղթարշավը, կարծում եմ, մեծապես դրանով պիտի բացատրել: 

Բայց ո՛չ միայն դրանով: Իմ խորին համոզմամբ, զգալի չափով գրականության ու արվեստի հանդեպ մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության բռնած դիրքով նաև: Կարելի է ասել՝ արդեն 30 տարուց ավելի մեզանում, ինչպես հարկն է, չեն ներկայացվում, չեն քարոզվում իսկական արժեքները, դրանց կրողները: Այս ամենին ու էլի այլ գործառույթների են կոչված մշակույթի գերատեսչությունները, ու եթե լուրջ ու հետևողական քայլեր կատարվեն դրա իրականացման ճանապարհին, ուրեմն մշակութային ճիշտ ու հեռագնա քաղաքականություն է մշակված ու որդեգրված, ուրեմն մշակույթի նախարարության փակումը կարելի է լուրջ կորուստ չհամարել:

- Բայց չէ՞ որ այս ամենն իրականացնելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են պետք:

- Այո, իհարկե, պետք են: Անշուշտ գիտեմ մեր երկրի վիճակը: Կքած ենք հազար ու մի հոգսի տակ, ու, ինչպես ասում են, ամեն կոպեկ պիտի հաշվել, բայց մշակույթի հաշվին խնայելը մեղք է ազգի ապագայի հանդեպ: Մեծն Թումանյանն ասում էր. «Գրականությունը ազգի ոգին է»:

Բայց ասվածը կարելի է ընդհանրապես մշակույթի վրա տարածել: Առանց բարձր ազգային մշակույթի, յուրաքանչյուր ժողովուրդ, ի վերջո, պարզապես ցեղախմբի կարող է վերածվել:

Հիշեք Չերչիլի հետ կապված հայտնի պատմությունը: Համաշխարհային պատերազմի թեժ շրջանում կառավարությունն առաջիկա բյուջեն է ձևավորում: Վարչապետը պատկառելի գումար է հատկացնում մշակույթին, որը շարժում է պաշտպանության նախարարի զարմանքը. «Բայց ինչու՞ դժվար այս պայմաններում՝ մշակույթին այդքան շատ»:

Չերչիլը պատասխանում է. «Դե, եթե մշակույթը պիտի կորցնենք, էլ ինչի՞ համար ենք պատերազմում»: Երկրի ամեն ղեկավար քաղաքական մեծ գործչի կարևոր այս դասը հաճախ պիտի հիշի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»