Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Որո­շու­մը կա­յաց­վել է փակ սե­նյակ­նե­րում». ավ­տո­ներկ­րող­նե­րը մտա­հոգ­ված են

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներկրողները: Նրանք այժմ չեն կարողանալու երկրորդային շուկաներից աճուրդներով ամերիկյան և ճապոնական մեքենաներ ձեռք բերել:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ օրերս ճապոնական կայքերում մեքենաների խաղարկության ժամանակ հայկական դրոշով մասնակցող բոլոր քաղաքացիներին խաղարկության հենց կեսից գործընթացից դուրս են թողել:

«Մինչ այժմ միայն 7 տեղանոց մեքենաները թույլ չէին տալիս խաղարկել, բայց հիմա արդեն ճապոնական կայքերում երբ տեսնում են, որ խաղարկողը Հայաստանից է, կայքից հեռացնում են:

Բայց վրացիները և ադրբեջանցիները մասնակցում են խաղարկություններին: Հիմա ստիպված ենք լինելու Վրաստանի քաղաքացիների միջոցով խաղարկել մեքենաները: Փաստորեն՝ Հայաստանի համար վերջնական փակվեցին ճապոնական կայքերը:

Հայտարարություն կա, որ սեպտեմբերից էլ ամերիկյան կայքերն են փակվելու մեր քաղաքացիների համար»,-ասում է Հովհաննիսյանը: 

Նրա պնդմամբ, սրա պատճառն այն է, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանի համար գործելու են ԵԱՏՄ նոր դրույքաչափերը: «Ճապոնական և ամերիկյան դիլերներն իրենք իրենց ապահովագրում են:

Տեսեք՝ «Nissan Tida» մակնիշի մեքենա է, շարժիչի ծավալը 1,5 լիտր, այն հասնում է Հայաստան հունվարի մեկից հետո, նրա շարժիչի՝ 1500 խ սմ ծավալը բազմապատկեք միջինը 4 եվրոյով, կազմում է 6000 եվրո:

Դիլերները մտահոգված են, որ երբ մեքենան հասնի Փոթի, այդ գումարը չենք վճարի: Դրա համար էլ նրանք փակում են իրենց կայքերը ՀՀ քաղաքացիների համար»,-նշում է մեր զրուցակիցը: Հովհաննիսյանն ասում է՝ ավտոներկրողները կռահում են, որ կառավարությունը, կարծես, չի կարողանում հաջողություն գրանցել մեքենաների մաքսավճարների բարձրացումը երկու տարով հետաձգելու հարցում: 

«Խնդրում ենք, որ կառավարությունը հայտարարություն տարածի, որ մինչև դեկտեմբերի 31-ն իրավունք ունենանք մասնակցելու խաղարկություններին, իսկ երբ մեքենան Հայաստան հասնի 2020 թվականի ընթացքում, մաքսազերծենք հին փոխարժեքով:

ԱԺ տնտսեական հանձնաժողովի նախագահի գրառումներից հասկանում ենք, որ պետությունը չի գնալու դրան, կընդունեն միայն մեքենաների մինչև դեկտեմբերի 31-ի ներմուծումը:

Բայց խնդրում ենք գոնե խաղարկությունը թույլ տալ: Եթե պետությունը դրան էլ չի գնում, ուրեմն մաքսատուրքերի բարձրացումը ևս չի հետաձգվելու: Կարելի է ասել՝ որոշումը կայացվել է փակ սենյակներում»,-ընդգծում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը:

Նա հավելում է, որ այժմ հայաստանցի ներկրողներին մեկ ել ք է մնում. «Գնալ, Վրաստանից մեքենաները գնել և հարստացնել Վրաստանի վրացի և ադրբեջանցի քաղաքացիներին: Գումարած սրան՝ մեզ հետ Վրաստան են մեկնում նաև ռուսները և ղազախները: Գյուղերով շրջում, մեքենաներ են գնում: Գինն էլ չեն հարցնում:

Ասեմ՝ շուկան արդեն դատարկ է, հայերն աժիոտաժի մեջ են: Խնդիրն այն չէ, որ դեմ ենք ԵԱՏՄ տարածքում լինելուն: Սակայն Հայաստանը սահման չունեցող, տնտեսական կղզու կարգավիճակում գտնվող երկիր է, և առաջարկում ենք Հայաստան ներմուծվող մեքենաների համար այլ փոխարժեքներ կիրառել»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան