Վաճառել է ավտոմեքենան, իսկ դրամական միջոցներն անփոփոխ են. որքա՞ն են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եկամուտները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վ. Ներսեսյանը 2018 թվականին 3 600 000 ՀՀ դրամով վաճառել է «TOYOTA SEQUOIA 4.7» մակնիշի ավտոմեքենան:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 67 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում Վ. Ներսեսյանի դրամական միջոցներն անփոփոխ են մնացել՝ կազմելով 67 000 ԱՄՆ դոլար:
Վ. Ներսեսյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը 2018թ. կազմել է 12 393 959 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 2 795 670 ՀՀ դրամը, 4 903 212 ՀՀ դրամը, 1 095 077 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Նշված հանրագումարից 3 600 000 ՀՀ դրամը գոյացել է գույքի վաճառքից:
Դեսպանը եկամուտ է ստացել նաև արտարժույթով, որը գոյացել է աշխատավարձից ու կազմել 8229 ԱՄՆ դոլար: Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նշանակվել 2018թ. հոկտեմբերին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ