Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն ... ՎԻԴԵՈ
Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. Բաբկեն Թունյան (տեսանյութ) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Ինչ է սուպերվարչապետությունը Լիլիթ Մակունցի պատկերացմամբ Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի 47-ամյա բնակչին Վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը գաղտնի թուղթ փոխանցեցին Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Այն ինչ կատարվում է, ուղիղ ճանապարհ է դեպի 37 թիվ, բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Երևանում վերջին հրաժեշտ տվեցին ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում վաղը 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Վարորդների պատիժը մեքենայի նույնականացման համարի բացակայության պատճառով կարող են մեղմել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար.ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սոչիի օդանավակայանից պատասխանել են հայկական ազգանունով աշխատակիցների բողոքին՝ շեշտելով, որ խտրականություն չկա

Past.am

 

 

 

Սոչիի միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով օդակայանի աշխատակիցների պնդումները հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրականության վերաբերյալ:

 

«ԶԼՄ-ներում հայտնված իրականությանը չհամապատասխանող և ընկերության համար վիրավորական հաղորդումների կապակցությամբ Սոչիի միջազգային օդանավակայանը հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր անվիճելի առավելությունը: Կայացվող կադրային որոշումները միշտ հիմնվում են կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ աշխատակազմում առկա էթնիկ նորմերի հիման վրա»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է օդանավակայանի մամլո հաղորդագրության մեջ:

 

Օդանավակայանից հայտնում են, որ «ազատված աշխատակիցների փոքր խումբը «կանխամտածված օգտագործում է ազգային շարժառիթը սեփական շահերի համար՝ հատուկ պայմաններ պահանջելով»: Նշվում է, որ հայկական ազգանունով մարդկանց մասնաբաժինը կազմում է բոլոր ազատվածների 3 տոկոսը:

 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիի միջազգային օդակայանի աշխատակիցները հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ ընկերությունում տեղի է ունենում հայկական ազգանունով աշխատակիցների զանգվածային հեռացում:

 

website by Sargssyan