ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սերժը պատրաստ է նստել. Սերժը նստելու է ժողովրդի խաթր. Արմեն Աշոտյան Թուրքիայում հայտարարել են, որ հավանաբար գտել են Վրաստանի Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը Նյու Յորքում աշխատանքից ազատել են օդանավակայանի անվտանգության աշխատակցին, որը ճանապարհորդին այլանդակ է անվանել Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ-ի Մոսկվա կատարած այցի արդյունքները Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ «Փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում». Ռուբեն Հայրապետյան Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան

Հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում կուժեղացվի ծառայությունը․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել

Past.am

ՀՀ ոստիկանությունում այսօր՝ օգոստոսի 3-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից։

 

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին:

 

Մարզային վարչությունների և Ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում է տրվել, հատակապես հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապարհներին ուժեղացնել ծառայությունը:

 

Ոստիկանության պետը ընդգծել է, որ իրավախախտների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային:

 

Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշել է, որ դրա հիմքում պետք է դրվեմ աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը:

 

Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսել է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:

 

website by Sargssyan