Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեւանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ընկերության կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար Ուկրաինայում հայազգի պատգամավորը վրաերթի է ենթարկվել Հայ երկրպագուների երթը «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղից առաջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարարի հետ ՊՆ-ին տրամադրվեց 2,1 մլրդ դրամ՝ մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ Միհրան Հարությունյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը մեր օրակարգում է. Զոհրաբ Մնացականյան Ունենք բյուջեի եկամուտների ծրագրայինից ավելի կատարողական եւ ծախսերի ծրագրայինից պակաս կատարողական. նախարար Այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Գագիկ Սուրենյան

Հայաստանի իմիջի համար տուրիզմը առանցքային նշանակություն ունի. փորձագետ

Past.am

Հայաստանի իմիջի համար տուրիզմը առանցքային նշանակություն ունի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ նրանց համար, ովքեր կցանկանային այստեղ ապրել ցանկալի երկրի վերածելու նպատակով անհրաժեշտ է զարգացման ռազմավարություն ունենալ:

 

«Տուրիզմի հարցերով կոմիտեն պետք է լուրջ աշխատանք կատարի, առաջին հերթին՝ զարգացման թիրախային հայեցակարգի ստեղծման եւ ոլորտում խնդիրների լուծման ուղղությամբ»,- շեշտեց Ապրեսյանը:

 

Փորձագետը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է մրցունակ արտադրանք ստեղծել գնի եւ որակի հարաբերակցությամբ:

 

«Հավասարակշռված արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք ստեղծել, կադրեր պատրաստել, ապահովել Հայաստանի հասանելիությունը տուրիզմի համաշխարհային շուկային»,- նշեց նա:

 

Ապրեսյանը հավելեց, թե հարկավոր է հաշվի առնել, որ տուրիզմը ունի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, մշակութային, սոցիալական նշանակություն:

 

Նա նշեց, որ ոլորտում հաջողություններ կան, սակայն պետք է կարողանալ օգտագործել այդ ներուժը, հակառակ դեպքում ոչ գրագետ կառավարման արդյունքում կարելի է վնաս հասցնել հեղինակությանը:

 

«Տվյալ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի հեղինակության ձեւավորման վրա եւ կարող է հաջողության գրավական դառնալ ներդումային ծրագրերի իրականացման տեսանկյունից»,- ասաց Ապրեսյանը:

 

website by Sargssyan