Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինք­նու­թյու­նը որո­շե­լու հար­ցում Փ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Ալա­վեր­դու պղնձա­ձու­լա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքա՞ն են նվազել Բուլղարիայում ՀՀ դեսպանի դրամական միջոցներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախ պետք է իրա­կա­նաց­վի «Աշ­խա­տի՛ր, կա­ռա­վա­րու­թյուն» ծր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 19.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ուկրաինայում ծնվածները». Զապորոժիեի հայ համայնքը իրականացրել է ակցիա՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան (լուսանկարներ) Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվել է Ալեքս Ֆերգյուսոնը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ ցուցումներ է տվել Սուլշերին (ֆոտո) Քարահունջի շենքում գտնվող խաղասրահից բերման են ենթարկել 3 մարդու. Նրանց մոտ կասկածելի փաթեթներ են եղել Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել «Կոշ» ՔԿՀ-ի մոտ Ադրբեջանը զինվում ու պատրաստվում է. ի՞նչ է անում Հայաստանը Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. Ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել. ժամանել են բժիշկներ (ֆոտո) Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն. Shamshyan.com Ապօրինի հատել էին իրենց բակի 3 ծառերը 12 վարչական շրջանում նույն րոպեին լինելու է հրավառություն. Հայկ Մարության Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ․ ՍԱՏՄ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը

Մատենադարանում բացվել է արխիվային փաստաթղթերի նոր ցուցադրություն

Past.am

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է արխիվային փաստաթղթերի նոր ցուցադրություն:

Մատենադարանի արխիվի ավելի քան կես միլիոն փաստաթղթերից ներկայացված են XIV-XX դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր, որոնք արտացոլում են Հայոց պատմության և, մասնավորապես, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու նվիրապետական աթոռներին առնչվող փաստագրեր, կաթողիկոսական կոնդակներ, օրհնության գրեր, որոնք գրված են մագաղաթի կամ հղկված ու մոմած թղթի վրա: Ցուցադրությունում տեղ են գտել ժամանակի իշխանության ներկայացուցիչների և սոցիալական խմբերի միջև քաղաքական, կրոնական, ազգային խնդիրները կարգավորող հանրագրեր, հայերի կրթական բարձր մակարդակը փաստող լուսանկարներ և ուղերձներ, հայ մշակույթի երևելիներին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև բացառիկ այլալեզու վավերագրեր, որոնք ուշագրավ վկայություններն են Հայաստանի և այլ երկրների պատմական բազմաբնույթ փոխհարաբերությունների: Այդ վավերագրերից են Պավել I-ի, Ալեքսանդր II-ի, Նիկոլայ II-ի հրովարտակները (որոնցով նրանք հայերին տալիս են տնտեսական, առևտրային և այլ արտոնություններ), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտի՝ պատվո Լեգիոնի ասպետ Պիեռ Շամբոյին տրված հրովարտակը: Ներկայացված 14-րդ և հետագա դարերից պահպանված հնագույն արաբատառ (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն) փաստաթղթերը վերաբերում են հայերի ժառանգական, սեփականատիրական, հարկային իրավունքներին:

 

 

website by Sargssyan