ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սերժը պատրաստ է նստել. Սերժը նստելու է ժողովրդի խաթր. Արմեն Աշոտյան Թուրքիայում հայտարարել են, որ հավանաբար գտել են Վրաստանի Թամար թագուհու թոռնուհու գերեզմանը Նյու Յորքում աշխատանքից ազատել են օդանավակայանի անվտանգության աշխատակցին, որը ճանապարհորդին այլանդակ է անվանել Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ-ի Մոսկվա կատարած այցի արդյունքները Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է 120 անգամ «Փոքրիկ սատանան այցելում է ինձ և ասում՝ չափից շա՞տ չես քեզ զոհում այս երիտասարդ տարիքում». Ռուբեն Հայրապետյան Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն

«Ես մեղավոր չեմ, որ անկարող եմ. ամբողջը հակահեղափոխական չուզողներն են տապալում»

Past.am

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի` ինչպես ապրիլյան պատերազմ սանձազերծած, հայ սպային կացնահարած մարդասպանին հերոսի կոչում շնորհած Ալիևից «կիրթ և նորմալ» մարդու տպավորություն ստացավ:

Ինչպե՞ս ստացվեց, որ հրաժարվեց հայկական կողմերի համար ձեռնտու Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից և ինչո՞ւ Դուշանբեի վերելակում ներշնչվեց Ալիևի «խաղաղասիրությունից»:

Ինչո՞ւ մինչ օրս Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղան:

Ովքե՞ր են Արցախում գործող այն դավադիր ուժերը, որոնք հող են ուզում հանձնել: Ովքե՞ր են, ի վերջո, օտարերկրյա գործակալները, որոնց մասին Իրանում հայտարարեց երկրի վարչապետը:

Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու հրամանատարի տեղակալը, որոնք մեր զինված ուժերի լավագույն հրամանատարներից են, այլևս բանակում չեն:

Եվ վերջապես, Արցախի առաջին նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելն ու կալանքի տակ պահելը ո՞ւմ շահերից է բխում, Արցախի՞, թե՝ Ադրբեջանի:

Հարցերը շատ են, իսկ պատասխանների մասով փորձառություն կա. հորինովի պատմություններ՝ «փարիզյան գեյ մատուցողների» ու «հույժ գաղտնի փաստաթղթերի» մասին, երդում-բալլադներ ազատ-անկախ դատական համակարգի և կոռուպցիայի վերացման մասին, հեքիաթներ «թռիչքաձև զարգացման» և «կախարդական փայտիկի մասին», «ասք՝ ուղղված բոբո նախկիններին, որոնց պատճառով կորավ կախարդական փայտիկը», անտաղանդ բեմադրություններ «ես մեղավոր չեմ, որ անկարող եմ, ամբողջը հակահեղափոխական չուզողներն են տապալում» թեմայով:

Մի խոսքով՝ մանկապարտեզ՝ նորանոր «խաղերով ու ֆոկուսներով»: 
Ականջդ կանջի Մովսես Խորենացի, որ ողբում էիր «մանուկ» թագավորիդ համար»,- գրել է նա:

website by Sargssyan