Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դաշտում 30 որսորդ կլինի, լոր չի մնա, ու որսորդներն իրար կխփեն». որսորդները դժգոհ են Շրջակա միջավայրի նախարարությունից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տասնյակ որսորդներ Շրջակա միջավայրի նախարարության դիմաց այսօր՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են իրականացրել։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ եթե նախկինում լիցենզիայի համար վճարում էին 8000 ՀՀ դրամ, հիմա վճարելու են 17000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ այն որոշումը, որ կրճատվելու է որսաժամկետը, որսորդների մոտ դժգոհություն է առաջացրել։ Ակցիայի մասնակիցներից Առաքել Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարությունը որսորդներից վերցնելով լիցենզիաների գումարներն անհայտ է՝ որտեղ եւ ինչպես է ծախսվում.

«Սկզբում 4 հազար էր, այնուհետեւ՝ 8 հազար, այս տարի՝ 9,6 հազար դարձրին, իսկ հիմա ուզում են հասցնել մինչեւ 17 հազար։ Սակայն ամենակարեւորն այն է, որ հասկանալի չէ, թե ո՞ւր են գնում այդ գումարները։ Բնապահպանության նախարարությունը 1 դրամ արժողությամբ թղթի դիմաց 17 հազար դրամ է մեզնից վերցնում»,-ասաց որսորդը։

Նրա խոսքով՝ նախարարությունից բավականին մեծ դժվարությամբ են ձեռք բերում որսորդության համար նախատեսված լիցենզիան. «Մարդիկ երկար հերթ են կանգնում, սրտի թրթիռով սպասում են այդ թղթի կտորին։ Ու որպես կանոն միշտ լիցենզիան պակաս է եղել։ Եղել են տեղեկություններ, որ որոշ որսորդներ անգամ լիցենզիա չունեն։ Իսկ այդ լիցենզիան իրենից ենթադրել է Ա4 ֆորմատի թուղթ, որը վաճառվում է այդպիսի գներով»։

Առաքելն ասաց, որ իրենք դժգոհ են նաեւ որսաշրջանի կրճատման որոշումից.

«Նախկինում որսորդները շաբաթվա բոլոր օրերին կարողանում էին որսով զբաղվել, իսկ հիմա արդեն միայն շաբաթ եւ կիրակի օրերին։ Մարդն աշխատում է բոլոր աշխատանքային օրերը, ուզում է հանգստանա մի փոքր, բայց ստացվում է, որ հանգստանալու փոխարեն, պետք է գնա որս անի»։

Նա նկատեց, որ շաբաթվա մեջ միայն շաբաթ եւ կիրակի օրերին որս անելը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել, եւ հասցնել ընդհուպ մինչեւ մահվան. «Ռիսկ կա, որ տեսուչը կարող է գնալ որսորդին բռնել դաշտում։ Տեսուչը մոտենալու է, եւ Հայաստանի պատմության քի՞չ է եղել, որ իրենցից զիլ տղաներ են մահացել դաշտում։ Բոլորի ձեռքում զենք կա։ Պատկերացնո՞ւմ եք ոստիկանություն-որսորդ հարաբերությունները դաշտում։ Ի վերջո, միտումնավոր տանում են մի տեղ, որտեղ որ անխուսափելի է դժբախտությունը։ Հետո էլ մի դաշտում 30 որսորդ կլինի, լոր չի մնա, հետո էլ իրար կխփեն։ Օրենքը չպետք է մարդուն մղի դեպի հացագործությունը»։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները տեղյակ չեն, թե որսորդները որքան մեծ աշխատանքներ են անում՝ օգուտ բնությանը. «Վստահ եմ, որ այս նախարարությունը սովից ու ցրտից սատկող կաքավի երամ չի տեսել։ Էտ մարդիկ չեն տեսել, որ որսորդները մինչեւ ծունկը ձյան մեջ, ուսերին՝ 20 կիլգրամ ցորենի պարկեր, ձյան միջով բարձրանում են սար՝ կաքավ կերակրելու։ Իրենք չգիտեն՝ կաքավը ո՞րն է, կաքավն ու լորն անգամ իրարից չեն տարբերում»։

Ակցիայի մասնակիցները զգուշացրին, եթե այդ խնդրին չանդրադառնա Շրջակա միջավայրի նախարարությունը, հաջորդ անգամ կգան իրենց շներով եւ կփակեն նախարարության շենքի մուտքը։

 

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին