Գյումրին նշում է քաղաքի տոնը․ տոնակատարության խորագիրը՝ «Վար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում ՎԻԴԵՈ
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժի կողմից արձակվել է շուրջ 1500 կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տնտեսական զարգացում Հայաստանում չկա, իսկ տնտեսական աճը ներառ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Հայտնի է դարձել, թե երբ էկրան կբարձրանա «Սև հովազ» ֆիլմի երկրորդ մասը Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը. Նիկոլ Փաշինյան Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և 1 վիրավոր. դեպքի վայրում պարկուճներ ու դանակներ են հայտնաբերվել. Shamshyan.com Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից Երևանի Շարուրի փողոցում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հոսպիտալացվել է Հրդեհ Իջեւանի անտառում Ամուլսարն առանց հանքի շարժումը համազգային բնույթ ունի. Գյումրիում ակցիա տեղի ունեցավ` հաջակցություն Ամուլսարի Թբիլիսյան խճուղում բախվել են 2 «Opel»-ներ․ կան տուժածներ Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի ԲԿ է տեղափոխվել 2 անչափահաս տղա. Shamshyan.com Երեկ անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին հրշեջի համար. Ֆելիքս Ցոլակյանը՝ «Մալաթիա մոլի» հրդեհի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում մեկնարկել է շախմատի միջազգային առաջնության առաջին փուլը

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացավ արագ շախմատի օնլայն իրականացվող միջազգային առաջնության առաջին փուլը, որը կազմակերպվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ շախմատային 7 հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Հայաստանի թիմը, որը կազմված էր «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից, առաջին փուլում իրենց ուժերը չափեցին Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ: Անզիջում մրցամարտում Հայաստանի թիմը հաղթեց Բրազիլիայի և Անգլիայի թիմերին, սակայն պարտվեց Ռուսաստանի Դաշնության թիմին։

 

Խաղին հետևում էին հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը նախապատրաստում էր Հայաստանի դատապարտյալների թիմը խաղի օնլայն ձևաչափին:

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 6-ին, կկայանա մասնակից պետությունների թիմային առաջնության եզրափակիչ փուլը, և կորոշվեն հաղթողները:

 

Նույն օրը տեղի կունենա նաև փակման արարողությունը, այնուհետև մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչները տեսազանգի միջոցով ամփոփ կներկայացնեն տեղեկություն շախմատի զարգացման և ընթացքի մասին իրենց երկրների քրեակատարողական հիմնարկներում:

Նշենք, որ տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև նմանատիպ ձևաչափով մրցաշար կազմակերպվում է առաջին անգամ:

website by Sargssyan