Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի հեքիաթային բնույթը. Հրանտ Բագրատյան

ԲԼՈԳ

Past.am

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական աճը կազմել է 6.5%։ Սա կայուն ցուցանիշ է, քանզի ի տարբերություն ապրիլի, մայիսի և այլն ցուցանիշների, երբ թմբկահարվում էին միայն դրական դինամիկա ունեցող ճյուղերը, այս անգամ ընդգրկված են տնտեսության բոլոր հատվածները։ 9.7, 9.2, 7.1 և այլն տոկոսներ չկան։ Կիսամյակի թիվն է՝ 6.5։ Ընդ որում, տնտեսական քաղաքականությունը նույնն է, ինչ նախկինում՝ զարգացում հիմնված սպառման ընդլայնման վրա։ Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից։ Տնտեսական հեղափոխություն (չնայած, չեմ սիրում այս բառակապակցությունը) կլիներ, զորօրինակ, իմ նախորդ ստատուսում շարադրած ներդրումային զարգացման մոդելը։

Ինչևէ, թվում է, թե 6.5%-ն էլ վատ չէ։ Սակայն, հենց որ կանգ ես առնում այդ աճի որակի վրա, ապա հիասթափությունը պաշարում է քեզ։ Նախ, 2018-ին ադ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 8.7%։ Այն ժամանակ ասվում էր, որ տեսեք դեռ ինչէր են լինելու։ Մասնավորապես, տնտեսության կառուցվածքը Փաշինյանը քննադատում էր և ասում, որ այդ ի՞նչ տնտեսություն է որ։ Անցել է 1 տարի։ Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի) ։ Առաջին կիսամյակում սրանց 30%-ոց աճի շնորհիվ ապահովվել է նշված 6.5%-ից 2-ը։ Իրական տնտեսական աճը սոսկ 4.5% է։ Ի՞նչու ենք զգուշանում աճի նման «աղբյուրներից»։ Դրանք (1) սպեկուլյատիվ են, չեն կարող հիմք հանդիսանալ հաջորդիվ տնտեսական աճի համար (2), կրում են ժամանակավոր բնույթ (3) և (4) նման աճերի վրա ծախսված ռեսուրսները կորուստ են տնտեսական համակարգի համար։ Իհարկե, կա փոքրիկ օպտիմիզմ. մշակող արդյունաբերությունն, օրինակ, աճել է 8.7%։ Բայց աճի տեմպի առաջանցիկությունն այնքան չնչին է, որ տնտեսության կառուցվածքի դինամիկան, միևնույնն է, բացասական է։

Մակրոտնտեսական թվերի հակասականությունը նորից կասկածներ են առաջացնում ԱՎԿ կողմից դրանց կեղծելու մեջ։ Այսպես, չնայած տնտեսական աճին, 2019-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումները կազմում են 2018-ի առաջին կիսամյակի 42.5%-ը։ Շինարարության մեջ ներկայացված է 4.7% հավելաճ, մինչդեռ, օրինակ, ցեմենտի կամ ապրանքային բետոնի համապատասխան աճ չկա։ Վատ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում. 7.4% անկում։ Պետք է ուշքի գալ և վերականգնել գյուղնախարարությունը։

Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի մասին դատողություննների հեքիաթային բնույթը։ Այսպես, 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազ մարդով և կազմել 253.6 հազ մարդ։ Զբաղվածության մակարդակն իջել է 44%-ից իջել է 43.8%-ի, գործազրկությունը 21%-ից դարձել է 21.9%։ Վարչապետի ասածներն աշխատատեղեր ստեղծելու մասով իրականությանը չեն համապատասխանում։ Նորերն, ինչպես եղել է միշտ, այո ստեղծվել են։ Բայց ավելի շատ փակվել է։ Կտրուկ ավելացել են հանցագործությունները։

Ծնվածների թիվը պակասել է, իսկ մահացածներինը ավելացել։ Արդյունքում՝ բնակչության թիվը պակասել է։ Արտագաղթի մասով հստակ թվեր, ինչպես առաջ էր, այլևս չեն հրապարակվում։ Այնուամենայնիվ, ռուսական աղբյուրների համաձայն, ՀՀ-ից ներգաղթն ավելացել 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել 5.6%-ով, իսկ գները սոսկ 2%-ով։ Ավելի խորը վերլուծությունն, ավաղ, օպտիմիստական չէ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3 տոկոսով։ Իսկ ահա աշխատավարձի աճի կուտակայիննի մասով հարցեր կան. դրանք չպետք է ներգրավվեն 5.6%-ի մեջ։ Այս պահին դրանք ծախս են և ոչ թե եկամուտ։ 45 տարի հետո կներգրավեք որպես եկամուտ։

Առկա է արտահանման անկում՝ 0.5%. ընթացիկ դոլարային գներով։ Համադրելի գներով, ցավոք, այս ցուցանիշը չկա։

Հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին, պետական պարտքին, բանկային համակարգին, պետական ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ տիրող իրավիճակին 2019թ օգոստոսի 5-ից հետո (երեկ ԱՄՆ -Չինաստան տնտեսական հակամարտությունը նոր փուլ մտավ, բորսային ինդեքսներն ընկան 3-5%, և այդ ամենը կարող է հանգեցնել նոր տնտեսական ճգնաժամի աշխարհում)»,- գրել է Բագրատյանը:

Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին