Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցու... ՄՇԱԿՈՒՅԹ
Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ... ՄՇԱԿՈՒՅԹ
Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Սեւիլիան» պարտվեց «Վիլյառեալին», բայց մնաց երրորդ տեղում (տեսանյութ) Պոլսահայ համայնքի պատրիարքները նախապես գիտեն իրենց այս պարտավորությունը և պատրաստ են դրան Եվ սեր կա, եւ տանջանք․ նկարիչ դառնալը դժվար ճանապարհ է Երիտասարդը «Մակարով»-ով «կայֆի համար» մի քանի անգամ կրակել է ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը Կյանքից հեռացել է Սերժ Ջիլավյանը Պարզ դարձավ, որ քաղաքապետը չի կարողացել բանակցությունները հավուր պատշաճի իրականացնել.Սուրեն Սուրենյանց Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ (տեսանյութ) Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված ճանապարհին Հարցրու բժշկին. Վիրուսների դեմ հակաբիոտիկները ինչու՞ էֆեկտիվ չեն Թուրքմենստանի նախագահն անձամբ է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մարզումը Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ) Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մրցանակակիրները Քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել, պատվաստվել և համարակալվել է․ Հակոբ Կարապետյան Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր Ջերմուկցիները միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն

Արայիկ Հարությունյանի կոչը՝ Արցախի քաղաքական ուժերին

Past.am

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությաննախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում տարաձայնությունները լուծել սեղանի շուրջ և բանակցությունների միջոցով:

Այս մասին Հարությունյանը խոսել է օգոստոսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք, ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Այսօր ես ուզում եմ Արցախի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` սկսել քայլեր ձեռնարկել, նստել սեղանի շուրջ, և այն բոլոր տարաձայնությունները, որոնք կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով»,- ասաց Հարությունյանը:

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը, անդրադառնալով ընտրապայքարի ընթացքում բռնության հավանական կիրառմանը, նշեց, որ այն պետք է բացառել, իսկ ովքեր բռնություն կկիրառեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի ոչ միայն քաղաքական գործընթացներում, այլ ընդհանուր առմամբ: Եթե տեղի է ունենում խուլիգանություն, իրավապահները գնահատական են տալիս, դա ընդունելի է, այդպես էլ պետք է լինի: Չենք կարող բացառել, որ ցանկացած պահի կարող է նման բան տեղի ունենալ, բայց բռնություն կիրառելն անթույլատրելի է, և ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշեց նա:

Արայիկ Հարությունյանն Արցախի համար ցանկալի չհամարեց նաև նախագահական և այլ ընտրությունների ընթացքում հանրահավաքային պայքարը, և նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկել այդպիսի պայքարը կանխելու ուղղությամբ:

website by Sargssyan