«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքնե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ոսկու գինը բարձրացել է, առևտուրը՝ կիսով չափ պակասել. ի՞նչ խն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համավարակով պայմանավորված՝ առաջարկվում է երկարաձգել աղետի գո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 12.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում և Ալավերդիում Շպռոտը գեղեցիկ զգեստով լուսանկար է հրապարակել 2 գնդակի արանքում Լիլի Մորտոյի հետ. տեսանյութ Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում Իննա Խոջամիրյան և Վահե Զիրոյանը գեղեցիկ նկար են հրապարակել Դեբեդ գետի վրա Ատեստավորում անցնելու դեպքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում․ ԱԺ պատգամավորը մանրամասնում է Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել /Տեսանյութեր/ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաստատել է Արթուր Ղամբարյանի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի բարեփոխումների դոկտրինալ հայեցակարգի» առաջարկը Ցավալի լուր. մահացել է Աբել Աղանբեկյանը Այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է. Հայկ Ֆարմանյան Վարչապետ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը․ Աշոտյանը՝ ԱԳՆ-ին Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարում է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 577-ով, գրանցվել է 8 մահվան դեպք «Նաիրի Սարգսյանը խաբել է, որ բնակարան կտրամադրեն»․ իրեն ցած նետել փորձողը մանկատան սան է Ֆրանսիայում փոխքաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը Ես շոկի մեջ էի. Սոֆի Դեւոյան Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 9-րդն է աշխարհում՝ վարակման ցուցանիշով

ՀՀ ԱԱԾ-ն պետք է բացահայտի դավաճանին կամ դավաճանների խմբին

Past.am

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ԱԱԾ-Ն ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏԻ ԴԱՎԱՃԱՆԻՆ

Անկախ այն բանից, թե համապատասխանում են արդյոք ճշմարտությանն այսօր «Բի-բի-սի»-ի հրապարակած տեղեկությունները Երևանում 2008 թ. մարտի 1-ի սպանությունների գործով, ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու, այս պատմության մեջ խիստ անհանգստացնում է մեկ ուրիշ հարց ևս, այն է՝ ո՞վ և ինչպե՞ս է տրամադրել այդ գաղտնի փաստաթղթերը (ներառյալ հարցաքննությունների ձայնագրությունը կամ սղագրությունը) բրիտանական հետախուզության հետ սերտորեն կապված Բրիտանական հեռարձակման կորպորացիային (եթե իրոք այդպիսի փաստաթղթեր գոյություն ունեն և եթե դրանք իրոք գտնվում են օտարերկրյա կազմակերպության տրամադրության տակ)։

Պատկերացնենք հակառակ իրավիճակը. Սկրիպալների թունավորման գործով բրիտանական հետաքննության գաղտնի փաստաթղթերը հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոն կամ Ռուսական ОРТ-ն։ Նման արտահոսքի հեղինակին բացահայտելու համար անմիջապես հետախուզում կսկսվեր, իսկ նրա արարքը պետական դավաճանություն կորակվեր։

Արդ, հաշվի առնելով հարցի լրջությունը Հայաստանի ազգային անվտանգության համար, մարտի 1-ի գործի հետաքննության նյութերի տրամադրումն օտարերկրյա լրատվամիջոցին պետական դավաճանության պարզորոշ դեպք է։ ՀՀ ԱԱԾ-ն պետք է բացահայտի դավաճանին կամ դավաճանների խմբին, այլապես նրանց վնասարարությունն անխափան շարունակվելու է՝ անկանխատեսելի ծանր հետևանքներով հանդերձ։

ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ.

Հոդված 299. Պետական դավաճանությունը

1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 302-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,- գրել է նա:

website by Sargssyan