ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Երկրաշարժ՝ Շիրակի մարզում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Գեներալ Եղիազարյանն ասել էր՝ 30 հազար մարդ դուրս գա փողոց, կլարի վարչախմբին․ «Սասնա ծռերի» անդամ «Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է». Փաշինյանը Մելինե Դալուզյանի մասին Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր քո իսկ կողմից քարոզվող ատելությանն ու բռնությանը Հայաստանում. Շարմազանով էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին ԵՊՀ դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն ի նշան ուսանողների հետ համերաշխության «Ռեալ»-ը պատրաստ է ռեկորդային գումար վճարել Մբապեի համար Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան. Վարդան Ղուկասյան Ամուսնանալու համար դիպլոմ պետք չի, սեր ա պետք. Նիկոլ Փաշինյան «Կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով». Փաշինյանը զգուշացրեց պատգամավորներին Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են Միջազգային բանակային խաղեր 2019-ին

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան» մրցաձևերին:  Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ: «Դաշտային խոհանոց» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Օգոստոսի 7-ին անցկացվել են մրցաձևերի հաջորդ փուլերը՝ վարժանքների կատարմամբ:

 

«Տանկային բիաթլոն» մրցաձևում հինգերորդից ութերորդ տեղերի համար համառ պայքար է ընթանում:  Կիսաեզրափակիչ էստաֆետի կազմում հայտնվելու հնարավորություն ունեն առաջին դիվիզիոնի բոլոր թիմերը` Հայաստանը, Վենեսուելան, Իրանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Սերբիան և Սիրիան:        Չինաստանում անցկացվող  «Անվտանգ միջավայր» մրցաձևը կմեկնարկի օգոստոսի 8-ին, իսկ  «Վարպետ-Զինագործ» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցաձևին, Բելառուսի Հանրապետությունում՝ «Դիպուկահարի բնագիծ», Ուզբեկստանում՝ «Ռազմաբժշկական էստաֆետա» մրցափուլերին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ «Ճանապարհային պարեկ» մրցաձևին:

 

Ղազախստանի Հանրապետությունում մեկնարկել են «Վստահ Ընդունում» և «Հրետանու կրակի վարպետ» մրցաձևերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կողմից 2013 թ. կազմակերպված «Տանկային Բիաթլոն» մրցույթը հիմք դրեց Միջազգային բանակային խաղերի:

2013թ. մրցույթին մասնակցում էին 4 թիմեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից: Մրցույթի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը: Մրցույթի առաջին փորձը դրական արձագանք ստացավ 11 երկրների ռազմական գերատեսչություններում, իսկ հաջորդ 2014թ. մասնակցության հայտ ներկայացրեց 48 տանկային անձնակազմ՝ 12 երկրից: Չորս հիմնական հավաքականներին միացան Անգոլայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Չինաստանի, Քուվեյթի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Սերբիայի թիմերը:

Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրներն էին Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի ազգային հավաքականները: 2015-ին «Տանկային Բիաթլոն» մրցույթը դարձավ միջազգային բանակի խաղերի մաս:

Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում 2014թ. անցկացված միջազգային մրցույթում Հայաստանի տանկիստները թիմային հաշվարկով  գրավեցին երկրորդ տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ։

website by Sargssyan