Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեխայի հանրային ծառայությունների համարանիշը կամրագրվի ծննդյ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համար միայն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գյումրու ԲԿ-ի բակում մեկ տասնյակից ավելի թափառող շներ են հավաքվում, հարձակվում են աշխատակիցների վրա Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը մահացել է Բենզինի շուկայի նոր անունները. ովքեր են մուտք գործել «յուղոտ» շուկա Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում «Ամոթ ձեզ, ծաղրածուներ» նորածիններին կորցրած մայրերը՝ Ռազմիկ Աբրահամյանին (տեսանյութ) Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Ոստիկանությունը բացահայտել է պետությանը պատճառված 34 մլն դրամից ավելի վնաս հասցնելու դեպք (տեսանյութ) Լուսաձոր համայնքի ղեկավարը կազմակերպել է ձևական աճուրդներ և հողատարածքներ վաճառել տարբեր անձանց (տեսանյութ) Մոնիկա Բելլուչին նոր ֆոտոշարքում ցուցադրել է իր էլ ավելի սլացիկ դարձած կազմվածքը

Այսօր Կատուների համաշխարհային օրն է

Past.am

Կատուների համաշխարհային օրը (World Cat Day) նշվում է ամեն տարի օգոստոսի 8-ին՝ Animal Welfare Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, ոչ միայն այս փափուկ կենդանիների մեծարման համար, այլեւ ուշադրություն հրավիրելով անօթեւան կատուների խնդրին: Եվ այսօր տոնը միավորում է ամբողջ աշխարհում այս կենդանիների միլիոնավոր տերերին, հայտնում է Calend.ru-ն:

Չէ՞ որ մոլորակի վրա քիչ մարդ կգտնվի, ով անտարբեր է մնում այս փափլիկ, շարժուն, քնքուշ եւ շատ խելացի կենդանիների հանդեպ: Նույնիսկ կատուների մասին գիտություն կա՝ ֆելինոլոգիա (լատիներեն՝ felinus – կատու եւ հունարեն՝ logos – գիտություն), որն ընդգծում է, որ կատուները միանգամայն խելացի են եւ օգտակար: Տնային կատուն (Felis catus) մտնում է կատվազգիների ընտանիքի մեջ, որում տարբերակվում է 2 ենթաընտանիք, 4 ցեղ եւ մոտ 36 տեսակ:

Այս փափուկ ձեռնասուններին նվիրված տոներ կան շատ երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում այն նշվում է մարտի 1-ին, Լեհաստանում՝ փետրվարի 17-ին, Ճապոնիայում՝ փետրվարի 22-ին, իսկ ԱՄՆ-ում նրանց մեծարում են հոկտեմբերի 29-ին: Այս օրերը տարբեր տարիների են հայտնվել եւ հիմնված են տարբեր իրադարձությունների վրա (կամ առանց դրանց): Իսկ ահա միջազգային մակարդակով տոնը հայտնվել է 2002 թվականին:

website by Sargssyan