Ինչ կարող է պատմել մարդու մասին քթի ձևը
ՎԻԴԵՈԱյս արվեստը զարգացել է Հին Չինաստանում և արդեն Կոնֆուցիոսի ժամանակներում հանրահայտ է եղել: Նրանք վստահ էին, որ նա, ով կկարողանա կարդալ մարդու դիմագծերը, կկարողանա թափանցել մարդու հոգին և գուշակել մարդու ճանակատագիրը:
Ֆիզիոգնոմիստները պնդում են, որ մարդու բնավորությունը բացահայտելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել քթին:
1. Հռոմեական քիթ: Այս ձևի քիթը խոսում է համարձակության, նպատակասլացության, տղամարդկության մասին: Այս տիպի քիթ ունեցող մարդն ընդունակ է առանց երերալու՝ ընդունել բարդ որոշումներ, վերլուծական միտք ունի, հեշտությամբ բարձրանում է կարիերայի աստիճաններով:
2. Մսոտ քիթ: Այս մարդիկ ստեղծագործական ունակություններ ունեն: Նրանք կրքոտ են և հմայիչ, մեծահոգի և խելացի, միշտ պատրաստ են օգնել, պաշտպանել: Այս մարդիկ հրաշալի տնտեսուհիներ են և հոգատար մայրեր:
3. Վեր բարձրացած քիթ: Սրանք հումորի զգացում ունեցող, լավատես մարդիկ են: Նրանք զգացմունքային են, հաճախ են տրամադրության անկում ունենում, բայց դրա հետ մեկտեղ՝ հիացնում են ծանոթության առաջին իսկ րոպեներից:
4. Հունական քիթ: Աշխատասեր և լուրջ մարդիկ են: Միշտ վստահ են իրենց ճշմարտացիության մեջ և երբեմն հակված են նաև որոշակի համառություն դրսևորել: Նրանք բավական խոցելի բնավորություն ունեն, գովասանքի և հավանության կարիք ունեն:
Շարունակությունն՝ այստեղ