Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական ... ՎԻԴԵՈ
«Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Որոշ իշխանական պատգամավորներին այսօր հատուկ են ակտիվացրել, գցել լրահոս. Արմեն Աշոտյան Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը տեսահոլովակ կունենա Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները Երևանի ավտոլվացման կետերից մեկում ծեծի են ենթարկել ԵՊԲՀ դասախոսին Երևանի 41-ամյա բնակչի բաճկոնից թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ազովում կինը հրաշքով է փրկվել ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց (տեսանյութ) Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Ծնողն աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն․ ուսուցչական անձնակազմի հայտարարություն Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է (տեսանյութ) ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Տարածքը տրամադրվել է Հայաստան վերադարձած մեր հայրենակիցներին. Ճոպանուղու տնօրինություն Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մարտի 1-ի զոհերին նվիրված երթին Նախիջևանը հայտնվել է շրջափակման մեջ Փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ. ԱԻՆ Ոստիկաններին ծեծի ենթարկած 2 նույնասեռականներից մեկը համաներումով ազատ է արձակվել. Երևանի քաղաքապետարանը յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել. Էդմոն Մարուքյան

«Մյուս ակցիայից առաջ պամպերսներ կտանենք». Սոնա Աղեկյան

Past.am

Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների հետ վիճաբանությունից հետո բերման ենթարկված քաղաքացին ազատ արձակվեց: Լրագրողների հետ զրույցում Սամվել Ստեփանյանը պատմեց, որ եկել էր քաղաքապետարան դիմում գրելու, սակայն տեսել էր քաղաքապետարանի մոտ թափված աղբը եւ վեճի էր բռնվել ցուցարարների հետ:

«Ես խնդրեցի, ասեցի` եկեք գնանք այնտեղ բողոքենք, որտեղ փող ենք տալիս: Իմ տրամաբանությամբ ոչ թե քաղաքապետարանն է պատասխանատու, այլ ում վճարում եմ, առաջին հերթին նրա պատասխանատվությունն է, դա իմ շենքի համայնատիրությունն է: Գնանք «Սանիթեքի» առաջ, ես  պատրաստ եմ»,-ասաց նա:

Սամվել Ստեփանյանը նաեւ ասաց, որ իրեն քաղաքապետարանի մոտ  ինչ-որ մեկը խփել է, դրանից էլ ինքը բորբոքվել է:

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նույնպես ազատ արձակվեց եւ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հերթական անգամ իրենք հաղթանակ արձանագրեցին:

«Քաղաքապետը սուտ խոսելու համար կհագնի այդ կանացի զգեստը եւ կշրջի քաղաքում, միգուցե այդ ավելներից էլ տանք ձեռքը, սակայն հաջորդ ակցիայից առաջ մենք կտանենք պամպերսներ, որ գրասեղանի տակ մտնելուց գոնե երկուական հագնեն, եւ ոչ թե ոստիկանական ջոկատների հետեւում դողան, այլ համարձակություն ունենան իջնեն եւ քաղաքացիներին պատասխան տան»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում քաղաքապետարանի մոտ, նրանք իրենց հետ ավելներ են բերել: Քաղաքացու եւ ցուցարարների միջեւ սկսված վիճաբանությունից հետո ոստիկանությունը 3 հոգու բերման ենթարկեց:

 

website by Sargssyan