Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով. ԵԱՏՀ զեկույց

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։

Այսպես, Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է  Ղրղզստանում՝ 19.7 տոկոս, այնուհետև Հայաստանում՝ 6.9 տոկոս։ Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 583,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88.4% է, Ղազախստանինը՝ 6.5%, Բելառուսինը՝ 4.5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ յուրաքանչյուրը 0.3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 61.4 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ նվազել է 1 տոկոսային կետով։ Հանքարդյունաբերության և քարհանքի մշակման մասնաբաժինն աճել է 1.1 տոկոսով՝ կազմելով 28.4 տոկոս։

2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքատեսակների գծով աճ է գրանցվել։ Ի տարբերություն 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ 2018-ի առաջին կիսամյակում գրանցված անկմանը, կտրուկ աճել են վերամշակված կաթի արտադրության ծավալները մոտ 39 տոկոսով, ձավարեղենինը՝ 30.7 տոկոսով։ Աճ են գրանցել նաև կարագի արտադրության ծավալները մոտ 41 տոկոսով։ Կտրուկ կրճատվել են չվերամշակված բուսական յուղի արտադրության ծավալները։

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.2 տոկոսով։ Բացառությամբ Հայաստանի, մնացած երկրների գծով աճ է գրանցվել, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.8 տոկոս։ Հայաստանում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 6.5 տոկոսով։

Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.8 տոկոսով՝ չնայած Ղրղզստանում և Հայաստանում գրանցված անկմանը՝ համապատասխանաբար  0.1 և 19.1 տոկոսով։

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 տոկոսով, մինչդեռ 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 3.3 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրի ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 5.5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5.4 տոկոս։

Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար 6.5 և 1.5 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 2.4 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառության՝ 22 տոկոս, ինչպես նաև օդային տրանսպորտաշրջանառության՝ 17.1 տոկոս աճով։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.9 տոկոս։

Զեկույցում ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին։ Դիտարկվող ժամանակահատվածում փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 0.9 տոկոսով։ Բացառությամբ Ղազախստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման ծավալներն աճել են միայն Բելառուսում և Ղրղզստանում։

Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ