ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Մի­կի Մա­ու­սը, «սմայ­լի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սի­րա­հար­վել է Հա­յաս­տա­նին, կե­րել է փախ­լա­վա ու նաև չի ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անում են ամեն ինչ, որ­պես­զի այլ հա­կա­մար­տու­թյուն­ներ էլ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ գույք է վաճառել ու ի՞նչ է ձեռք բերել Արտաշատի քաղաքապետը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ եմ, ո՞վ ինձ կան­չեց, որ մի ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իսպանիայում կինը խեղդամահ է արել իր փեսացուի 8-ամյա երեխային Ֆրանսիայում կողոպտել են ամենահարուստ դղյակներից մեկը. Կողոպտիչները տարել են 2 մլն եվրո Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Երևանում բնակարանի գազի արտահոսքից առաջացած բոցից 4 անձ է տուժել, այդ թվում՝ երեխա. Shamshyan.com Ռիվալդո. Ռեալը զայրացնում է մրցակիցներին շատ տիտղոսներ նվաճելու պատճառով Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում (տեսանյութ) Վանաձորում՝ հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկվել 64-ամյա հետիոտնը. նա ԲԿ-ում մահացել է. Shamshyan.com Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus RX-ն ու BMW 320-ը. կա տուժած Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ (ֆոտո) Երևանի Նոր Արեշի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն. ուղիղ Արտաշատի թատրոնում յուրացումներ են արվել, նախկին տնօրենը հեռացված է, նոր տնօրենը չկա

Մայրը վերադարձրել է Գյումրիում մանկատան բակում թողած երկվորյակ տղաներին

Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում` պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայությունից այլ մանրամասներ չներկայացրեցին, նշեցին միայն, որ այս ընթացքում քայլեր են ձեռնարկել օգնելու երեխաների մորը, որպեսզի նա կարողանա երեխաներին ինքնուրույն մեծացնել:

Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել էր Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ, եւ երիտասարդ կինը հայտնել էր, որ զղջում է եւ ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։

Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ կաջակցի, որպեսզի կնոջ սոցիալական վիճակը բարելավվի, և երեխաները վերադառնան մոր հոգածության տակ։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ. Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաների:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաներին հանձնել էին Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝  նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

website by Sargssyan