Հրդեհ է բռնկվել Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում․ դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 22:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: