Լիլիթ Բաբասյանի վառ ամառային կերպարը
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Լիլիթը վառ շապիկ է կրում։ Նա արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացնում են վզնոցները։ Մեկնաբանություններում նա բարի գիշեր է մաղթել հետեւորդներին։
Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր նուրբ վզնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ «Եթե ինքդ քո մեջ չսպանես ալարկոտությունը, երբեք չես հասնի երազանքիդ»,- մեկնաբանություններում գրել էր նա։