Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական ...
Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է բոլոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչի՞ պետք ա բանվորը ճղած, կարկատած հագուստ կրի․ Փաշինյան (տ... ՎԻԴԵՈ
Երևան, 17.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին Ու՞ր ենք հասել՝ Մատենադարանի կադրային հարցերով զբաղվում է շիշ բռնող տղան. Լիա Ավետիսյան (տեսանյութ) 2020-ի բյուջեի նախագիծը խեղճուկրակ նախագիծ է, զուրկ որևէ տրամաբանությունից. Վարդան Բոստանջյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Կոտայքի մարզ (Ուղիղ) Արմավիր ՔԿՀ-ում 21-ամյա կալանավոր է ինքնասպան եղել Չեմ ասում, պետք է փետը առնել հետեւից ընկնել, բայց կարեւոր է.Փաշինյանի նկատառումը աշխատողների հագուստի վերաբերյալ

Գազ, ատոմակայան, ԶԼՄ-ների հրապարակումներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը

Past.am

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը  այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով։

ՀՀ վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։

 

website by Sargssyan