Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական ... ՎԻԴԵՈ
«Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Որոշ իշխանական պատգամավորներին այսօր հատուկ են ակտիվացրել, գցել լրահոս. Արմեն Աշոտյան Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը տեսահոլովակ կունենա Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները Երևանի ավտոլվացման կետերից մեկում ծեծի են ենթարկել ԵՊԲՀ դասախոսին Երևանի 41-ամյա բնակչի բաճկոնից թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ազովում կինը հրաշքով է փրկվել ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց (տեսանյութ) Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Ծնողն աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն․ ուսուցչական անձնակազմի հայտարարություն Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է (տեսանյութ) ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Տարածքը տրամադրվել է Հայաստան վերադարձած մեր հայրենակիցներին. Ճոպանուղու տնօրինություն Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մարտի 1-ի զոհերին նվիրված երթին Նախիջևանը հայտնվել է շրջափակման մեջ Փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ. ԱԻՆ Ոստիկաններին ծեծի ենթարկած 2 նույնասեռականներից մեկը համաներումով ազատ է արձակվել. Երևանի քաղաքապետարանը յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել. Էդմոն Մարուքյան

Նոր չարաշահումներ Տավուշի միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման գործընթացում

Past.am

Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման վերաբերյալ պայմանագիր, որի գինը կազմում է 1 մլրդ 298մլն ՀՀ դրամ:

 

 

2019թ. հուլիսի 3-ին Կապալառուի և Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի ու տեխնիկական հսկիչի կողմից հաստատվել է ճանապարհի առանձին հատվածում ճանապարհային պատվածքի՝ ընդհանուր 44479 քմ ծավալով հիմնանորոգման աշխատանքներից 110 710 600 ՀՀ դրամ արժեքով 30000 մ2 «Ա» տիպի հ=4 սմ տաք մանրահատիկ ասֆալտբետոնի տեղադրման աշխատանքների կատարման դիմաց վճարման իրավունք վերապահող կատարողական ակտ: Վերջինս կապալառուի կողմից ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ կատարված աշխատանքների ընդունման նպատակով:

 

Մինչդեռ դրանից առաջ իրականացվել են ճանապարհի նշված հատվածում կատարված ասֆալտբետոնե ծածկի վերին շերտից վերցված հանուկների համատեղ լաբորատոր փորձարկումներ, համաձայն որոնց արդյունքների՝ ասֆալտապատված  ճանապարհատվածի առանձին գոտիներում ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի խտացման գործակիցը կամ բարձրությունը չեն համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերի պահանջներին, ինչի մասին, նախքան կատարողական ակտը աշխատանքների ընդունման նպատակով ներկայացվելը,                   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությամբ տեղեկացվել է Կապալառուին: Բացի այդ, նշված համատեղ փորձարկման արդյունքները հաստատվել են նաև հենց Կապալառուի պատվիրմամբ փորձաքննություն իրականացնող առևտրային կազմակերպության ներկայացուցիչների ստորագրություններով՝ առանց առարկության: Կատարողական ակտով ընդունման ներկայացված շինարարական նորմերին չհամապատասխանող ճանապարհային պատվածքի հիմնանորոգման աշխատանքները գումարային առումով կազմել են 33 210 000 ՀՀ դրամ:  

 

Բացի այդ,  պարզվել է, որ աշխատանքների ընդուման համար կազմված միջանկյալ ակտերում ընդունման ներկայացված աշխատանքները բնութագրող տվյալները լրացվել են թերի, դրանցում նշված չեն ընդունված աշխատանքների տեղամասը, տեղադրված ասֆալտբետոնե շերտի հաստությունը, միջին լայնությունը, ասֆալտբետոնե խառնուրդի տեսակը:

 

Այսինքն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ են օգտագործվել: Մասնավորապես, տեխնիկական հսկողությունն իրականացվել է պայմանագրային դրույթների խախտումներով, աշխատանքները չեն կատարվել անհրաժեշտ որակով ու ծավալով, սակայն հաստատվել է սահմանված չափանիշներին դրանց համապատասխանության վերաբերյալ բովանդակային առումով կեղծ կատարողական ակտ, որը ներկայացվել է վճարման: Պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել միայն այն պատճառով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից հիշյալ կատարողական ակտը ուսումնասիրվել է, ու դրանում առկա թերությունների հայտնաբերման պատճառով նշված աշխատանքները չեն ընդունվել:

 

Նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում օրեր առաջ նշված միջպետական նշանակության ավտոճանապարհի  նույն հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ ևս հարուցվել էրքրեական գործ:

 

website by Sargssyan